Իրաքի արևմուտքում ինքնապաշտպանական ուժերը պատրաստվում են զանգվածային գործողության «Ալ–Քաիդայի» դեմ
«Աս Սախվա» ինքնապաշտպանական ուժերը պատրաստվում են ներխուժել Իրաքի արևմուտքում գտնվող Էլ Ֆալուջա։ Ինչպես հայտարարել է շեյխ Ահմեդ Աբու Ռիշան, ծայրահեղական «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» («Ալ Քաիդայի» իրաքյան ներկայացուցչությունը) խմբավորման դեմ գործողությանը մասնակցելու են նաև այդ քաղաքի սուննիների զինված ջոկատները։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։
«Ներկա պահին մենք փորձարկում ենք գրոհի կազմակերպման հերթականությունը և բոլոր ստորաբաժանումների համագործակցությունը,–հայտարարել է Ահմեդ Աբու Ռիշան,–մեր գլխավոր նպատակն է ամբողջությամբ մաքրել քաղաքի կենտրոնական թաղամասերը գրոհայիններից և խուսափել կորուստներից խաղաղ բնակչության շրջանում։ Գործողությունը կմեկնարկի մոտ օրերս»։
Բնակիչները շարունակում են լքել Էլ Ֆալուջան չդադարող բախումների հետևանքով։ Քաղաքն արդեն լքել է մի քանի հարյուր ընտանիք։ Անբար նահանգի խոշոր բնակավայրերից հեռացել է մոտ 20 հազար ընտանիք։ Իրաքի պաշտպանության նախարար Սահադուն ադ Դուլեյմին Անբար նահանգի ցեղերի ավագանու հետ հանդիպման ընթացքում կոչ է արել շրջանի բնակիչներին ակտիվ ընդգրկվել ոստիկանություն և բանակ։ Նա ասել է, որ գոյություն ունի կամավորների ընդգրկման արագացված ընթացակարգ։ Բոլոր կողմերի մասնակցությունը կօգնի դիմակայել այդ դժվար փուլում։
Հիշեցնենք, որ հակաահաբեկչական գործողություններն Իրաքի արևմուտքում շարունակվում են դեկտեմբերի 21-ից։