Լրահոս

17.01.2014 17:22


Մեծ Բրիտանիայի թագուհին ծոռնուհի է ունեցել

Մեծ Բրիտանիայի թագուհին ծոռնուհի է ունեցել

Մեծ Բրիտանիայի Ելիզավետա 2–րդ թագուհու թոռնուհի Զառա Թինդալլն աղջիկ է ունեցել։ Այս մասին, «ИТАР–ТАСС»–ի փոխանցմամբ, հաղորդագրություն է տարածել Բուքինգեմյան պալատը։ Նորածինը դարձավ 16-րդը բրիտանական թագի ժառանգորդների շարքում։ Զառա և Մայքլ Թինդալլները, որոնք ամուսնացել են 2011–ին Էդինբուրգում, հայտնի են իրենց ձեռքբերումներով սպորտի ասպարեզում։ 32–ամյա թոռնուհին՝ Աննա թագուհու դուստրը, զբաղվում է ձիասպորտով և Լոնդոնի 2012-ի Օլիմպիական խաղերում շահել է արծաթե մեդալ։ Նրա 35-ամյա ամուսինը ռեգբիի արհեստավարժ խաղացող է։

Այս խորագրի վերջին նյութերը