Կա հայտնի խոսքը՝ «Սաղ պարերը պարել էինք, մնացել էր Շանդալոլոն»:
Արմեն Աշոտյանը միշտ էլ փայլել է «ռացիոնալիզատորական» առաջարկներով:
Ժամանակին, երբ պատգամավոր էր, ամենայն լրջությամբ առաջարկում, ավելին՝ պնդում էր, որ կենսական անհրաժեշտություն է ԱԺ տարածքում մատուռի կառուցումը: Հավանաբար, զգում էր, որ հետագայում դառնալու է մեռելոցների հանդեպ անբացատրելի թուլություն ունեցող Տիգրան Սարգսյանի կաբինետի անդամ: Ինչեւէ:
Հիմա էլ Աշոտյանը առաջարկում է քննարկել պետության վերանվանման հարցը: Ըստ ԿԳ նախարարի՝ երկիրը պետք է կոչվի «Արեւելյան Հայաստանի Հանրապետություն»:
Կարծես, երկրում բոլոր հարցերը լուծել-պրծել են, երկնիշ տնտեսական աճ են ապահովել, կրճատել են աղքատությունը, կանխել են արտագաղթը, զարգացրել են բոլոր ոլորտները, մնում էր մտածել երկրի անունը փոխելու մասին:
Վարչապետի սիրելի «Հայկական աշխարհ» անվանումը ոնց որ «չկպավ», հիմա էլ որոշել են նոր անվանում դնել շրջանառության մեջ:
Կամ գուցե, երբ «Ապահով Հայաստան» ծրագիր էին հռչակում՝ նկատի ունեին հենց «Արեւելյան Հայաստանի Հանրապետությունը»: Այսինքն՝ մինչեւ չփոխեն պետության անունը, չեն կարող իրականացնել իրենց ծրագիրը: Կամ՝ երեւի, Տիգրան Սարգսյանն իր «գրանդիոզնի» նախագծերը (տեխնոպարկ, տարածաշրջանային ֆինանսական, կրթական եւ այլ կենտրոններ) չի կարողանում կյանքի կոչել հենց միայն այն պատճառով, որ պետության անունը «Արեւելյան Հայաստանի Հանրապետության» փոխարեն Հայաստանի Հանրապետություն է: Կփոխվի անունը ու միանգամից այդ ամենը կդառնա իրականություն:
Պետության վերանվանման մասին Աշոտյանի առաջարկն այնքան անլուրջ է, որ նույնիսկ պատմաբաններն են ծիծաղում:
Աշոտյանական «նախաձեռնողականության» մեջ ուշագրավը, սակայն, այն է, որ առաջարկի հեղիակը իրեն ու իր կուսակցությանն ու նրա առաջնորդին հիմա էլ ջանում է ներկայացնել որպես թունդ «պահանջատեր»: Սա այն դեպքում, երբ հայ-թուրքական խայտառակ արձանագրությունները նույն իշխող ուժը շարունակում է պինդ պահել խորհրդարանում:
Իսկ այդ արձանագրությունների բովանդակությունը միանգամայն հակապահանջատիրական է. Սերժ Սարգսյանը կողմ է Հայոց ցեղասպանության հարցով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը: Այդ արձանագրությունների լույս աշխարհ գալուց հետո դադարեցվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, իսկ թուրքական կողմն էլ ակտիվորեն փորձում է խցկվել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում:
Ուրեմն՝ պետությունը վերանվանելու գաղափարը շրջանառելով սրանք փորձում են հիմա էլ ներկայանալ իբրեւ «պահանջատե՞ր»։ Միաժամանակ արձանագրությունները օրենսդիր մարմնի օրակարգից դուրս չշպրտելո՞վ և Հայաստանի ստորագրությունն այդ թղթերի վրայից հետ չվերցնելով:
Մի քանի տարի առաջ Գյուլի այցի ժամանակ Ծիծեռնակաբերդի լույսերն էին անջատում ու մեր ֆուտբոլային թիմի մարզաշապիկի վրայից Արարատ լեռան պատկերով նկարն էին հանում ու հիմա հանկարծ հիշեցին, որ պետք է հանդես գան «պահանջատիրական» դիրքերից:
Որտե՞ղ եք տեսել այսպիսի «պահանջատերեր»:
Նույն կեղծ կեցվածքն է. քանի կար գնում էին ԵՄ, հետո էլ «ռույլը» կտրուկ թեքեցին ու մտան Մաքսային միություն:
Ոչ սկզբունք ունեն, ոչ էլ՝ բարոյականություն: Իրոք որ հայրենասիրությունը որոշակի տեսակի մարդկանց վերջին հանգրվանն է։
Կիմա Եղիազարյան
Հ.Գ.։ Հաշվի առնելով Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական գիծը՝ չի բացառվում, որ մի օր Զորի Բալայանն էլ հանդես գա Արցախը Գյուլիստան անվանակոչելու «ռացիոնալիզատորական» առաջարկով։
Միգուցե Արցախն էլ դարձնենք Գյուլիստա՞ն