Լրահոս

18.01.2014 10:17


Այսօր «Դեմ եմ»–ի հրավիրած և ոչիշխանական 4 խմբակցությունների մասնակցությամբ հավաք–երթն է

Այսօր «Դեմ եմ»–ի հրավիրած և ոչիշխանական 4 խմբակցությունների մասնակցությամբ հավաք–երթն է

Այսօր՝ ժամը 14:00–ին, Ազատության հրապարակում մեկնարկելու է «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության հրավիրած հավաք-երթը:

Բողոքի այս գործողությանը մասնակցելու և ելույթներ են ունենալու նաև ՀՀ ԱԺ ոչիշխանական 4 խմբակցությունների՝ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» ներկայացուցիչները։

Այդ խմբակցություններ դիմել են Սամանադրական դատարան՝ «պարտադիր կուտակայինի» մասին օրենքը հակասահմանադրական ճանաչելու և մինչև ՍԴ-ի վճիռ կայացնելը օրենքը կասեցնելու պահանջով: ՍԴմինչև հունվարի 25-ը պետք է որոշում կայացնի սույն միջնորդության վերաբերյալ:

Հավաք-երթի նպատակներն են.
1. Եվս մեկ անգամ իրազեկել հանրությանը օրենքի հակասահամադրականության, հակասոցիալական կետերի մասին,
2. Ցույց տալ ՀՀ ղեկավար մարմիններին մեր համախմբվածությունը, կազմակերպվածությունը, պայքարելու պատրաստակամությունն ու վճռականությունը,
3. ՍԴ-ից պահանջել կասեցնել, այնուհետև հակասահմանադրական ճանաչել օրենքը:

Հավաքի ավարտից հետո կմեկնարկի երթը՝ Ազատության հրապարակ–Մաշտոց–Սայաթ-Նովա–Աբովյան–Հանրապետության Հրապարակ–Ամիրյան–Մաշտոց–Ազատության հրապարակ երթուղով:

Բողոքի այս գործողության կազմակերպիչները կոչ ենք անում բոլոր մտահոգ քաղաքացիներին և ուժերին մասնակցել հավաք-երթին՝ հանուն բոլորի իրավունքների ու ՀՀ Սահմանդրության պաշտպանության:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը