Դեղերի փորձագիտական կենտրոնի կողմից դեղատներում կատարված ուսումնասիրությունների և նույնականացման արդյունքում հայտնաբերվել է, որ Դոստինեքս և Ռոցեֆին դեղերի որոշ խմբաքանակներ չեն համապատասխանում գրանցման նմուշներին։
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է T852 A սերիայի Դոստինեքս 0,5մգ դեղահատեր N 8 և B3840 սերիայի Ռոցեֆին 1000մգ ներարկման լուծույթի դեղափոշի կեղծ դեղերի շրջանառությունը և կազմակերպվել դեղատներից դրանց հետհավաքումը։
Կեղծիքից զգուշանալու նպատակով Դեղերի փորձագիտական կենտրոնը ներկայացնում է կեղծ դեղերն օրիգինալներից տարբերելու նշաններ։
Դոստինեքս դեղի օրիգինալի տուփը փայլուն է, իսկ ներդիր-թերթիկի թուղթը` նուրբ և բարակ։ Կեղծ դոստինեքսի տուփը խամրած է, ներդիր- թերթիկի թուղթը` հաստ, նման գրելու սովորական թղթին։ Օրիգինալ դեղի մակնշումը մուգ վարդագույնով է, իսկ անունը` մուգ, փայլուն կապտաթանաքագույնով։ Կեղծի դեպքում վարդագույնն ավելի բաց է, իսկ անունը գրված է կապույտով (տես` նկարներում)։ Ուշադիր լինելու դեպքում հեշտությամբ կարելի է կեղծ դեղը տարբերակել նաև ուսումնասիրելով դեղի սրվակը։ Օրիգինալի դեպքում սրվակի կափարիչի վրա նշված է դեղի ճիշտ սերիան` T852։ Մինչդեռ կեղծի դեպքում այդ թվերը չեն համապատասխանում տուփի վրա նշված սերիային։ Բացի այդ` տուփի վրա դեղի անվան տակ առկա օձաձև խորհրդանիշը ոչ կեղծ դեղի սրվակի վրա նույնպես կա, իսկ կեղծի մոտ բացակայում է։
Ռոցեֆինի պարագայում կեղծ դեղի պիտակի վրա բացակայում է արտադրության վայրի մասին գրառումը, իսկ գծիկավոր կոդը սովորականից նեղ է (նկարում): Բացի այդ, կեղծ ռոցեֆինի տուփի վրա 1 գ-ի տակ գծիկ կա, ինչը բացակայում է ոչ կեղծ դեղի տուփի վրա։
Դադարեցվել է կեղծ դեղերի շրջանառությունը