Լրահոս

18.01.2014 11:54


Հնդկաստանում 18 մարդ է զոհվել իսլամական առաջնորդի հուղարկավորության ժամանակ

Հնդկաստանում 18 մարդ է զոհվել իսլամական առաջնորդի հուղարկավորության ժամանակ
Հնդկաստանում շիական համայնքի առաջնորդ Բուրխանուդդինի հետ հրաժեշտի ընթացքում հրմշտոց է սկսվել, որի հետևանքով 18 մարդ է զոհվել։ Եվս 40–ը վնասվածքներ է ստացել։ Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս պրեսը»՝ հնդկական աղբյուրներին հղումով։ Գործակալության տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել Մոհամմեդ Բուրխանուդդինի՝ տեղական Դավուդի Բոհրա շիական համայնքի առաջնորդի նստավայրից մի քանի կմ հեռու՝ Մումբայ քաղաքից հարավ։ Ինչպես փոխանցվում է հաղորդագրության մեջ, Բուրխանուդդին ղեկավարել է մահմեդական համայնքը 1965–ից։ Առաջնորդը մահացել է 98 տարեկան հասակում։

Այս խորագրի վերջին նյութերը