Լրահոս

18.01.2014 12:11


Ոստիկանությունը եզդիական գերեզմանատունը քանդելու վերաբերյալ որևէ դիմում-բողոք չի ստացել

Ոստիկանությունը եզդիական գերեզմանատունը քանդելու վերաբերյալ որևէ դիմում-բողոք չի ստացել

Ոստիկանությունից հայտնում են, որ այսօր մամուլում հրապարակում է եղել, թե վեց ամիս առաջ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի գինու գործարանի տնօրինությունը գործարանի հարեւանությամբ գտնվող խաղողի այգու տարածքն ընդլայնելու եւ բարեկարգման աշխատանքներ կատարելու ընթացքում վնասել է հարակից տարածքում գտնվող եզդիների հին գերեզմանատունը, եւ այդ առնչությամբ ՀՀ եզդիների միության նախագահը դիմել է ոստիկանության Բաղրամյանի բաժին, որտեղ խոստացել են հարցը կարգավորել, սակայն այդպես էլ ոչինչ չի արվել:

«Պաշտոնապես հայտնում ենք, որ լուրը չի համապատասխանում իրականությանը. գերեզմանատան վնասման եւ քանդման վերաբերյալ ոստիկանության Բաղրամյանի բաժնում որեւէ դիմում-բողոք կամ հաղորդում չի ստացվել»,- նշված է ոստիկանության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ խորհրդի տարածած հայտարարության մեջ ասված էր է, որ Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի եզդիական հին գերեզմանատունը քանդվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Գրիգորյանի մերձավոր բարեկամ Սերյոժա Գրիգորյանի թեթև ձեռքով: Նպատակը՝ գերեզմանատան տարածքում գինու գործարանի համար անհրաժեշտ այգի կառուցվի:

Այս խորագրի վերջին նյութերը