Անկախ այն բանից, թե ինչպիսի զանգվածայնություն կապահովվի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ հավաքի ու երթի ժամանակ, իշխանություններն արդեն ցույց են տվել, որ լրջորեն անհանգստացած են։
Անհանգստացած են նախ և առաջ ԱԺ 4 ոչիշխանական խմբակցությունների (ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն») միասնական դիրքորոշմամբ։ Միայն այդ փաստն արդեն հունից հանում է կուտակային թալանի ախորժակ ունեցողներին։ Դա է պատճառը, որ Բաղրամյան 26–ի ու Կառավարության տակ աշխատող և «դհոլի» ֆունկցիա կատարող քարոզչամիջոցները («Lragir.am», «1in.am» և այլն) պարբերաբար կոչ են անում չքաղաքականացնել ակնհայտ քաղաքական հարցը։ Չքաղաքականացման տակ նկատի ունեն «Դեմ եմ»–ի շարժման ներկայացուցիչների՝ քաղաքական ուժերի հետ համագործակցության չգնալը, այսինքն՝ «էս գլխից» պարտվելը։
Չքաղաքականացումը նշանակում է պարտություն։ Սա շատ լավ գիտեն իշխանությունները, այդ իսկ պատճառով դաշտը հեղեղել են տարատեսակ «մուտիլովկաներով»։
Իշխանությունների մոտ մարազմը հասավ այն աստիճանի, որ իրենց թերթերից մեկով կենսաթոշակայինին նվիրված հավաք–երթին տվեցին «գեոպոլիծիկ» տեսք՝ «Ռոբերտ Քոչարյանն ուզում է Պուտինին հանդիպել ու դրա համար մարդ է հավաքում Ազատության հրապարակում» թեմայով։ Թե քանի ոչխարի կարողացան նման «մուտիտով» ապակողմնորոշել, թողնում ենք Սերժ և Տիգրան Սարգսյաններին կցված «կրեածիվ» տղերքի ու հատկապես աղջկերքի (նախկին) հաշվարկին։ Մարդիկ ինչ աստիճանի պետք է հիվանդ լինեն նմանատիպ ախմախություններ մտածելու, տպելու և այդ տպածի տակ «ֆեյքերով» բոցաշունչ մեկնաբանություններ թողնելու համար։ Ինչևէ։
Այս ամենը վկայում է մեկ բանի մասին՝ պայքարը պետք է շարունակել։ Պետք է կուտակային ճնշում իրականացնել իշխանությունների նկատմամբ, որպեսզի նրանք փոխեն օրենքն ու հանեն «պարտադիր» բաղադրիչը։
Այսօրվա հավաքը, բնականաբար, հանգրվանային չէ։ Այսօր պարզապես «բլդուխ» կարվի իշխանություններին։ Բուն «չափալախը» դեռ առջևում է։
Կուտակային «բլդուխ»

Սևակ Մինասյան