«1in.am-ը վարչակարգի գործիքն է ժողովրդի դեմ պայքար ծավալելու գործում»
Այն, որ իշխանություններին շատ է անհանգստացնում այսօրվա հանրահավաքը, պարզ էր դեռ մի քանի օր առաջ. ամեն կերպ փորձում են մարդկանց վախեցնել, որ իրենք չգնան հանրահավաքի: Եվ պարզ է, որ այս գործում «պարապ» չէին կարող մնալ իշխանական ԶԼՄ-ն և առաջին հերթին` Սերժ Սարգսյանի ռեժիմի հենասյուն 1in.am-ը: Էլ կեղտ չմնաց, որ սրանք չգրեն, և արդեն հասան նրան, որ ռուսական հետք են փնտրում հանրահավաքի մեջ, փորձում են արհեստական հակասություններ ստեղծել ընդդիմադիր ուժերի և քաղաքացիական ակտիվիստների միջև: Ակնհայտ է, որ իշխանություններին դեռևս չի հաջողվել պառակտել շարժումը, սակայն այս իրավիճակը պետք է բոլորին ցույց տա, թե ով ով է գոնե լրատվական դաշտում: Վերջապես, բոլորը պետք է հստակ իմանան, որ 1in.am-ը վարչակարգի գործիքն է ժողովրդի դեմ պայքար ծավալելու գործում:
Կարծում եմ, որ այնպես, ինչպես մարդիկ պայքարում են կուտակայինի դեմ` փորձելով բոյկոտել այդ հակաժողովրդական օրենքը, նույն կերպ էլ պետք է պայքարել և բոյկոտել հակաժողովրդական քարոզ տանող իշխանական լրատվամիջոց 1in.am-ը: Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից
«1in.am-ը վարչակարգի գործիքն է ժողովրդի դեմ պայքար ծավալելու գործում»
Այն, որ իշխանություններին շատ է անհանգստացնում այսօրվա հանրահավաքը, պարզ էր դեռ մի քանի օր առաջ. ամեն կերպ փորձում են մարդկանց վախեցնել, որ իրենք չգնան հանրահավաքի: Եվ պարզ է, որ այս գործում «պարապ» չէին կարող մնալ իշխանական ԶԼՄ-ն և առաջին հերթին` Սերժ Սարգսյանի ռեժիմի հենասյուն 1in.am-ը: Էլ կեղտ չմնաց, որ սրանք չգրեն, և արդեն հասան նրան, որ ռուսական հետք են փնտրում հանրահավաքի մեջ, փորձում են արհեստական հակասություններ ստեղծել ընդդիմադիր ուժերի և քաղաքացիական ակտիվիստների միջև: Ակնհայտ է, որ իշխանություններին դեռևս չի հաջողվել պառակտել շարժումը, սակայն այս իրավիճակը պետք է բոլորին ցույց տա, թե ով ով է գոնե լրատվական դաշտում: Վերջապես, բոլորը պետք է հստակ իմանան, որ 1in.am-ը վարչակարգի գործիքն է ժողովրդի դեմ պայքար ծավալելու գործում:
Կարծում եմ, որ այնպես, ինչպես մարդիկ պայքարում են կուտակայինի դեմ` փորձելով բոյկոտել այդ հակաժողովրդական օրենքը, նույն կերպ էլ պետք է պայքարել և բոյկոտել հակաժողովրդական քարոզ տանող իշխանական լրատվամիջոց 1in.am-ը:
Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից