ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանի ելույթը ԵԱՀԿ Մշտական Խորհրդում
Հունվարի 16-ին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստի ընթացքում Շվեյցարիայի կողմից Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության նախագահության ստանձնման կապակցությամբ ելույթով հանդես եկավ ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը:
Հայաստանի դեսպանը ներկայացրեց հայկական կողմի առաջնայնություններն ու տեսլականը 2014թ. ընթացքում կազմակերպության գործունեության վերաբերյալ: Արձագանքելով ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ և արտաքին գործերի նախարար Դիդյե Բուրկհալտերի ելույթին` նա համաձայնեց շվեյցարական կողմի հետ, որ անհրաժեշտ է դասեր քաղել պատմությունից` նշելով, որ Առաջին Աշխարհամարտի քողի ներքո իրագործվեց 1,5 միլիոն հայերի կյանք խլած առաջին ժամանակակից ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Պատերազմի ավարտին ի հայտ եկավ միջազգային անվտանգության նոր համակարգ, որի հիմքում ընկած էր ժողովուրդների կողմից ինքնորոշման իրավունքի իրականացման սկզբունքը, ինչը ծնունդ տվեց ԵԱՀԿ մասնակից պետություններից շատերին: Խաղաղության, անվտանգության և ազգերի ինքնորոշման իրավունքի գաղափարները հետագայում արտացոլվեցին Հելսինկիի Եզրափակիչ Ակտում:
Դեսպան Կիրակոսյանը ողջունեց շվեյցարական նախագահության մտադրությունը` նպաստելու վստահության ամրապնդման միջոցառումներին ԼՂ հիմնահարցի պարագայում: Նա նշեց, որ վստահության ամրապնդման միջոցառումները կարող են արդյունավետ լինել, եթե ներգրավեն Լեռնային Ղարաբաղի իշխանություններին ու քաղաքացիական հասարակությանը: Հայկական կողմն աջակցություն հայտնեց Շվեյցարիայի ձգտմանը` սատարելու Մինսկի խմբի համանախագահներին ու այդ կապակցությամբ ընդգծեց, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն համաձայնեցված բանակցային ձևաչափերի շրջանակներում: Կարևորվեց նախագահության կողմից հստակ ազդակն առ այն, որ անհրաժեշտ է բացառել բռնության գործադրումը, ամրապնդել հրադադարը և հարգել ստանձնված պարտավորությունները:
Հայկական կողմը կարևորեց նաև Շվեյցարիայի փորձառությունը միջնորդական գործունեության միջոցով խաղաղությանն ու հաշտեցմանը նպաստելու բնագավառում և հույս հայտնեց, որ շվեյցարական նախագահությունը կդրսևորի թափանցիկ, անկողմնակալ ու համագործակցային գործելաոճ: Դեսպան Կիրակոսյանը հաջողություն մաղթեց Շվեյցարիային 2014թ. ընթացքում ԵԱՀԿ-ն նախագահելու պատասխանատու գործում: