Լրահոս

18.01.2014 14:48


Ռուբեն Հակոբյան. «ԱԺ ոչիշխանական խմբակցությունները պատրաստ են միավորվել»

Ռուբեն Հակոբյան. «ԱԺ ոչիշխանական խմբակցությունները պատրաստ են միավորվել»

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը Ազատության հրապարակում «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության հրավիրած հավաքի ժամանակ աննախադեպ է համարել իր իրավունքների համար ժողովրդի ոտքի ելնելու ու ԱԺ ոչիշխանական խմբակցությունների միավորման փաստը։

Նա նաև անդրադարձել է որոշ լրատվամիջոցների հրապարակումներին, թե ընդդեմ կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի այս հավաքն ուղղորդվում է, և դա կապում են ինչ–որ գործիչների հետ։

–Նրանք կա՛մ միամիտ են, կա՛մ միտումնավոր ուզում են ազդել, որ այս հավաքը չյականա։ Այո՛, այս հավաքն ուղղորդվում է, բայց ժողովրդի մեծամասնությա՛ն կողմից, ձե՛ր կողմից,–ընգծել է Ռ. Հակոբյանը։

Նա նաև ապացուցված է համարում, որ պետությանը վտանգող օրենքների դեմ ԱԺ ոչիշխանական խմբակցությունները պատրաստ են միավորվել։

–Մենք պարտավոր ենք պետության մեջ իրական վիճակ փոխել,–ասել է Ռ. Հակոբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը