Լրահոս

18.01.2014 17:07


Ռազմական խորհրդի նիստ

Ռազմական խորհրդի նիստ

Բանակի հրամկազմի, շտաբի բաժինների ևծառայությունների պետերի, միավորումների,զորամասերի և առանձին ստորաբաժանումներիհրամանատարների ու նրանց տեղակալների,ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդինիստ՝ նվիրված 2013թ. բանակային տարվա արդյունքների ամփոփմանը: Նիստին ներկա էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Ռազմական խորհրդի նիստի մեկնարկին ԼՂՀ ՊՆ,ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ ՄովսեսՀակոբյանը ներկայացրել է քննարկվողժամանակահատվածում կատարված աշխատանքները՝ըստ այդ համակողմանի վերլուծության ենթարկելով բանակի մարտական ևզորահավաքային պատրաստության ու պատրաստականության, մարտականհերթապահության, զորքերի ծառայության, անձնակազմի հետ տարվողաշխատանքների կազմակերպման, սպառազինության ու տեխնիկայի շահագործմանու սպասարկման, առաջնային գծի ինժեներական կառույցների կատարելագործման,թիկունքային ապահովման, զինծառայողների սոցիալական վիճակի բարելավմանհետ կապված հարցերն ու հիմնախնդիրները:

Խորհրդակցության ընթացքում ամփոփիչ խոսքով հանդես է եկել նաև ԼՂՀնախագահը: Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարըանդրադարձել է տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումների ընթացիկվիճակին, առաջնային գծի ամրապնդման, զինվորական կադրերի պատրաստման,սպառազինության թարմացման, թիկունքային ապահովման, զինծառայողներրի ևնրանց ընտանիքների սոցիալական պայմանների բարելավման խնդիրներին՝ հատուկշեշտադրում կատարելով անձնակազմի դաստիարակության և միջանձնայինփոխհարաբերությունների ամրապնդմանն ուղղված հարցերի վրա:

Ռազմական խորհրդի նիստի ավարտին, համաձայն ՊԲ հրամանատարի "2013թ.բանակային տարվա արդյունքների և նոր ուսումնական տարվա խնդիրների մասին"հրամանի, տարվա արդյունքներով լավագույնը ճանաչված ծառայությունները,զորամասերն ու ստորաբաժանումները պարգևատրվել են պատվոդրոշներով, իսկծառայողական պարտականությունները գերազանց կատարած զինծառայողներըարժանացել են շնորհակալության, պատվոգրերի, անվանական զենքի և դրամականու նյութական խրախուսանքների:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը