Լրահոս

18.01.2014 20:51


Վահե Էնֆիաջյան. «Իշխանության կամակատարներն ընկել էին խորը ցնցակաթվածի մեջ»

Վահե Էնֆիաջյան. «Իշխանության կամակատարներն ընկել էին խորը ցնցակաթվածի մեջ»

Այսօր, երբ տասը հազարից ավելի Հայաստանի քաղաքացի միասնական և համախմբված հավաքվել էր Ազատության հրապարակում` իրենց իրավունքների պաշտպանության համար, իշխանության կամակատարները, բնականաբար, ընկել էին խորը ցնցակաթվածի մեջ։ Ի վերջո, խեղճերն իրենց մի քանի կոպեկ թուլափայը աշխատելու համար արեցին հնարավորն ու անհնարը՝ այսօրվա հանրահավաքի հանդեպ հանրային վստահությունը թուլացնելու համար։ Չէ՞ որ վերջիններիս տերերը, իշխանության կրունկի տակ ճզմված լրատվամիջոցներին ու անհատ լրագրողներին հենց այնպես չեն պատրաստվում կերակրել։ Ցանկացած կտոր լափի համար սույն լրատվամիջոցները պիտի մատուցեն համապատասխան ծառայություն։ Ու կապ չունի, թե հերթական նողկալի նյությը երկնելուց հետո քանի հազար մարդ կթքի տվյալ լրատվամիջոցի տերերի ու կատարողների երեսին։ Նրանք վաղուց արդեն արժանապատվության ու թասիբի պրոբլեմ չունեն։ Կարևորը՝ լափն ու փողերը տեղը լինեն։ Ու ահա նույն այդ տրամաբանության շրջանակներում, հանրությանը վաղուց հայտնի դասալիք, սեփական մոր վրա դատարանում գործ տվող, ընկերոջ տնից փաստաթղթեր գողացող Արման Բաբաջանյանը կրկին անգամ որոշել է ֆեսբուքյան իր էջում իր հերթական անհեթեթությունը երկնել՝ իր տերերից կերակրալափի հերթական դոզան ստանալու համար։
Իհարկե, ինչպես փաստում են հավաստի աղբյուրները, Արման Բաբաջանյանի շուկայական գինը նկատելիորեն ընկել է անգամ իր տերերի աչքում, քանզի ցանկացած ապրանք իր օգտագործման և պիտանելիության ժամկետն ունի։
Բայց վերջինս չի հուսալքվում և շարունակում է տխմարություններ երկնելու և ծառայամտության մեջ լինել խիստ նախաձեռնող։
Նպատակը մեկն է՝ միգուցե Արմանի ու արմանների տերերի գութը շարժվի ու վերջիններս երկարաձգեն նրանց օգտագործման ժամկետը։
Վերջինիս բարոյական կերպարն ու արարքները վաղեմության ժամկետ չունեն, և լինի ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուստանում, թե այլուր` հասարակությունը շատ հստակ իր գնահատականը կտա:

Վահե Էնֆիաջյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը