Լրահոս

19.01.2014 23:08


«Որքան այս ակտիվությունն անտեսվի, այնքան դժգոհության ալիքի ծավալները կմեծանան»

«Որքան այս ակտիվությունն անտեսվի, այնքան դժգոհության ալիքի ծավալները կմեծանան»

Հասարակության նմանատիպ ակտիվությունը խոսում է մի բանի մասին. որքան այս ակտիվությունն անտեսվի ներկայիս կառավարության կողմից, այնքան դժգոհության ալիքի ծավալները կմեծանան: Ակնառու է, որ կառավարության ձախողած տնտեսական քաղաքականության պատճառով ձևավորվում է հիմնականում երիտասարդներից և 4 ոչ իշխանական ուժերից կազմված ընդդիմություն, որը ընդունակ է և պատրաստակամ պայքարելու այս անընդունելի սոցիալ-տնտեսական քաղաքականության և արդարության դեֆիցիտի դեմ: Այն փաստը, որ հունվարի 18-ի բողոքի ակցիան ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի բազմամարդ էր, ապացուցում է, որ որքան եղանակը տաքանա, այնքան մարդիկ իրենց նեղ շրջապատում արտահայտած բողոքը տեղափոխելու են փողոց:
Այս օրերին գրեթե յուրաքանչյուր ընտանիքում ապշահար հաշվարկում են կոմունալ վճարները, որոնք համադրելի չեն նրանցից 90%-ի ընտանեկան բյուջեին: Կարծում եմ, որ սրանք ևս հասարակական ընդվզման դրդապատճառ կհանդիսանան:
Պետական բյուջեին և հունվարի 1-ից դրան կցված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ռեսուրսներին որպես կերակրատաշտ նայող չինովնիկները ի վերջո պետք է հասկանան, որ նմանատիպ զարգացումները այլ երկրներում երբևէ լավ բանի չեն հանգեցրել:

Արմեն Ասլյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը