«Բերկուտը» ոտքից գլուխ մերկացրել է երկու երիտասարդի և ծեծել (տեսանյութ)
Ուկրաինիայի 5–րդ ալիքի լրագրող Անդրեյ Կովալյովը «Facebook» սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ Գրուշևսկիում բերկուտցիները երկու երիտասարդի են բռնել, նրանց ստիպել են մերկանալ, վրաները սառը ջուր են լցրել և ծեծել։ Երիտասարդները ստիպված են եղել այդպես մերկ փախչել Եվրամայդանի պատնեշներից այն կողմ։
«24tv.ua»–ի փոխանցմամբ՝ տղաներին «Բերկուտ»–ի ստորաբաժանման աշխատակիցները բռնի ուժով դուրս էին հանել տնից։
Նշվում է նաև, որ իրավապահները ձերբակալել են մոտ10 մարդու Գրուշևսկիում զանգվածային անկարգություններ իրականացնելու համար։
Երեկ երեկոյան Կիևի «Դինամո» մարզադաշտի մոտ իրավապահների և ցուցարարների բախումների ժամանակ հրկիզվել են ՆԳՆ–ին պատկանող գրեթե ողջ հատուկ տեխնիկան և ավտոբուսները։ Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր և դյուրավառ նյութեր են նետել։
Իրավապահներն էլ արցունքաբեր գազ և խլացուցիչներ են կիրառել։
Ըստ տարբեր տվյալների՝ մոտ 10 ժամ տևած բախումների հետևանքով տուժել է 100 ցուցարար, նրանցից 24–ը տեղափոխվել է հիվանդանոց, ոստիկաններից տուժել է 70–ը։ Վնասվածքներ է ստացել նաև 5 լրագրող:
Վիրավորվել է նաև Գերագույն ռադայի պատգամավոր Անդրեյ Պարուբինը։ 7or.am
«Բերկուտը» ոտքից գլուխ մերկացրել է երկու երիտասարդի և ծեծել (տեսանյութ)
Ուկրաինիայի 5–րդ ալիքի լրագրող Անդրեյ Կովալյովը «Facebook» սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ Գրուշևսկիում բերկուտցիները երկու երիտասարդի են բռնել, նրանց ստիպել են մերկանալ, վրաները սառը ջուր են լցրել և ծեծել։ Երիտասարդները ստիպված են եղել այդպես մերկ փախչել Եվրամայդանի պատնեշներից այն կողմ։
«24tv.ua»–ի փոխանցմամբ՝ տղաներին «Բերկուտ»–ի ստորաբաժանման աշխատակիցները բռնի ուժով դուրս էին հանել տնից։
Նշվում է նաև, որ իրավապահները ձերբակալել են մոտ 10 մարդու Գրուշևսկիում զանգվածային անկարգություններ իրականացնելու համար։