ՌԴ–ում թանկարժեք մեքենաների վարորդները խախտման համար, հնարավոր է, 2–3 անգամ շատ վճարեն
Օրերս ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ քննարկելու է մի օրինագիծ, համաձայն որի՝ թանկարժեք մեքենաների սեփականատերերը երթևեկության կանոնները խախտելու համար 2–3 անգամ ավելի տուգանք պետք է վճարեն։ «Российская газета»–ի փոխանցմամբ՝ այս օրինագծի հեղինակ, Լիբերալ–ժողովրդավարական խմբակցության պատգամավոր Միխայիլ Դեգտյարովի կարծիքով գործող տուգանքի չափերը չեն վախեցնում ֆինանսապես ապահովված վարորդներին, որոնք տուգանք մուծելու փոխարեն նախընտրում են խախտում կատարելը։
Պատգամավորն առաջարկում է տուգանքը սահմանել՝ պայմանավորված ավտոմեքենայի գնով. եթե օրինախախտ մեքենան ավելի քան 3մլն ռուբլի արժողությամբ է, ապա տուգանքը պետք է կրկնապատկվի, ավելի քան 5 մլն ռուբլի արժողությամբ ավտոմեքենայի դեպքում՝ եռապատկվի։

7or.am