Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «Սույն թվականի հունվարի 16-ին տեղի ունեցած համապատասխան հասարակական կազմակերպության ներկայացուցչի մամլո ասուլիսի արդյունքում լրատվամիջոցներում ԱՊՊԱ համակարգի վերաբերյալ տեղեկություններ, որոնք Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կարծիքով կարող են մոլորության մեջ գցել համակարգի սպառողներին, մասնավորապես` • Սկսեց շրջանառվել տեղեկատվություն, համաձայն որի` վարորդներն իրավունք ունեն առանց ԱՊՊԱ պայմանագիր ունենալու վարել ավտոմեքենան մինչեւ 10 օր: Բյուրոն հայտնում է, որ յուրաքանչյուր ավտոմեքենա, որը վարվում է ընդհանուր օգտագործման ճանապարհներով, պետք է շահագործման ժամանակ մշտապես ունենա ԱՊՊԱ պայմանագիր, իսկ 10 օրյա ժամկետը վերաբերում է այն մեքենաներին, որոնք չունեն ԱՊՊԱ պայմանագիր եւ հաշվառված են` անկախ նրանից շահագործվում են, թե` ոչ: • Շրջանառվող մյուս տեղեկատվության համաձայն` ԱՊՊԱ չունեցող մեքենան յուրաքանչյուր օր տուգանվելու է 500 ՀՀ դրամով: Այս կապակցությամբ Բյուրոն կրկին անգամ տեղեկացնում է, որ, եթե մեքենան գործող ԱՊՊԱ պայմանագիր չունի, սակայն հաշվառված է, ապա տուգանք կարող է նշանակվել, եթե գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալը տեւել է ավելի, քան տասն օր: Ընդ որում` տուգանքի չափը սահմանված է յուրաքանչյուր տասն օրվա համար` 5000 ՀՀ դրամի չափով, սակայն յուրաքանչյուր տարվա համար` ոչ ավելի, քան 100 000 ՀՀ դրամը»:
ԱՊՊԱ-ն կրկին տեղեկացնում է
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տարածել է հաղորդագրություն, որում ասվում է.
«Սույն թվականի հունվարի 16-ին տեղի ունեցած համապատասխան հասարակական կազմակերպության ներկայացուցչի մամլո ասուլիսի արդյունքում լրատվամիջոցներում ԱՊՊԱ համակարգի վերաբերյալ տեղեկություններ, որոնք Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կարծիքով կարող են մոլորության մեջ գցել համակարգի սպառողներին, մասնավորապես`
• Սկսեց շրջանառվել տեղեկատվություն, համաձայն որի` վարորդներն իրավունք ունեն առանց ԱՊՊԱ պայմանագիր ունենալու վարել ավտոմեքենան մինչեւ 10 օր: Բյուրոն հայտնում է, որ յուրաքանչյուր ավտոմեքենա, որը վարվում է ընդհանուր օգտագործման ճանապարհներով, պետք է շահագործման ժամանակ մշտապես ունենա ԱՊՊԱ պայմանագիր, իսկ 10 օրյա ժամկետը վերաբերում է այն մեքենաներին, որոնք չունեն ԱՊՊԱ պայմանագիր եւ հաշվառված են` անկախ նրանից շահագործվում են, թե` ոչ:
• Շրջանառվող մյուս տեղեկատվության համաձայն` ԱՊՊԱ չունեցող մեքենան յուրաքանչյուր օր տուգանվելու է 500 ՀՀ դրամով: Այս կապակցությամբ Բյուրոն կրկին անգամ տեղեկացնում է, որ, եթե մեքենան գործող ԱՊՊԱ պայմանագիր չունի, սակայն հաշվառված է, ապա տուգանք կարող է նշանակվել, եթե գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալը տեւել է ավելի, քան տասն օր: Ընդ որում` տուգանքի չափը սահմանված է յուրաքանչյուր տասն օրվա համար` 5000 ՀՀ դրամի չափով, սակայն յուրաքանչյուր տարվա համար` ոչ ավելի, քան 100 000 ՀՀ դրամը»: