Լրահոս

20.01.2014 12:08


Հեռախոսի գողերը վերջինի տիրուհուն «անկեղծ» տեսանյութեր են ուղարկել

Հեռախոսի գողերը վերջինի տիրուհուն «անկեղծ» տեսանյութեր են ուղարկել

Բջջային հեռախոսի գողերը յուրօրինակ ձևով են տոնել իրենց «ավարը» և դա պատկերող տեսանյութերն ուղարկել հեռախոսի տիրուհուն։

«Mirror»–ի փոխանցմամբ՝ Նյու Յորքի 39–ամյա բնակչուհի Վիկտորյա Բրոդսկիի բջջային հեռախոսը միացված է «Dropbox» կայքին, և դրանով արված լուսանկարներն ու տեսանյութերը մեխանիկորեն հայտնվում են նրա էջում։

Հենց այդպես էլ բջջային հեռախոսի տիրուհին ստացել է այն գողացածների նկարահանած տնային պոռնոն։ Վիկտորյան էլ դրանք հրապարակել է՝ հուսով, որ գողերը կհայտնաբերվեն։

Նա բջջային հեռախոսը կորցրել էր հունվարին՝ Բրայթոն Բիչով իր երեխայի հետ զբոսնելիս։

«Տպավորությունն այնպիսին է, որ նրանք սեքսի միջոցով տոնում են իմ հեռախոսը հաջողությամբ գողանալը։ Ի դեպ, ես չեմ կարող նրանց հմայիչ անվանել։ Ինձ ուղարկված նկարներում կիսամերկ գողերը պառկած են ինչ–որ զզվելի դոշակների վրա։ Նրանց սեքսը շատ ձանձրալի է»,–ասել է ամերիկուհին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը