Հին Հռոմում գործում էր իր առաքելությամբ բացառիկ քաղաքական խմբավորում՝ «Ազնիվ մարդկանց կուսակցությունը»։ Տարբեր ժամանակահատվածում դրանում ընդգրկված էին պատմության մեջ իրական հետք թողած մտավորականներ։ Նրանք բացահայտ չէին քննադատում միապետներին (դա հնարավոր էլ չէր), սակայն այս կամ այն կերպ բարձրաձայնում էին խնդիրները։ Բնականաբար, Հին աշխարհի միապետները հիմնականում շրջապատված էին ստրկամիտ շողոքորթներով (մեծ հաշվով՝ ոչինչ չի փոխվել), ու նրանցից քչերն էին ականջալուր լինում ազնիվների խոսքին։ Բայց իրականությունը քծնանքի թշնամին է։
Բոլոր այն կայսրերը, ովքեր սթափ, թող և ոչ հաճելի դատողություններին նախընտրեցին քծնողների միջավայրը, տխուր ավարտ ունեցան։ Տխուր ավարտը փափուկ է ասված...
Ժամանակներն անցան, սակայն իրականությունը մնաց անփոփոխ։ Իշխանությունը եղել է ու կլինի քծնողներով շրջապատված։ Սակայն իշխանության հաջողակ լինելը նաև կախված է նրանից, թե որքանով է նա կարողանում ընկալել ազնիվների քննադատությունը։
Կուսակցության առաքելությունն առավել քան արդիական է նաև այսօրվա իրականության համար՝ երեսպաշտությամբչզբաղվելԱստվածներիառաջուչքծնելկայսրին։
Այս առումով Հայաստանում յուրատեսակ իրավիճակ է ստեղծվել։ Այն, որ 20 տարի քծնողների անփոփոխ բանակը (գումարած այս ընթացքում ասպարեզում կամավոր ու ակամա ի հայտ եկածները) տարբեր դիմակներով պոչները խաղացնում է ղեկավարների առաջ, տեսնում են բոլորը։ Ամբողջ խնդիրն այն է, որ ներկայիս իշխանությունն ինքն է բուծում դրանց։ Բուծում է, բրդում առաջ, պարգևատրում, հետո փչացնում, հետո նորերին է գցում ասպարեզ։
Շատ լավ իմանալով, թե ումով է շրջապատված, Հայաստանի իշխանությունը նախընտրում է ստրկամտությունը։ Ու կատարելով այս ընտրությունը՝ դժգոհում է, թե առարկայական քննադատություն չկա, երկրում էլ գաղջ մթնոլորտ է...
Այս ամենը, սակայն, երկար չի կարող շարունակվել։ Գալիս է «կամ, կամ»–ի ժամանակը։
Լսե՛ք ճշմարտությունը
Հին Հռոմում գործում էր իր առաքելությամբ բացառիկ քաղաքական խմբավորում՝ «Ազնիվ մարդկանց կուսակցությունը»։ Տարբեր ժամանակահատվածում դրանում ընդգրկված էին պատմության մեջ իրական հետք թողած մտավորականներ։ Նրանք բացահայտ չէին քննադատում միապետներին (դա հնարավոր էլ չէր), սակայն այս կամ այն կերպ բարձրաձայնում էին խնդիրները։ Բնականաբար, Հին աշխարհի միապետները հիմնականում շրջապատված էին ստրկամիտ շողոքորթներով (մեծ հաշվով՝ ոչինչ չի փոխվել), ու նրանցից քչերն էին ականջալուր լինում ազնիվների խոսքին։ Բայց իրականությունը քծնանքի թշնամին է։
Բոլոր այն կայսրերը, ովքեր սթափ, թող և ոչ հաճելի դատողություններին նախընտրեցին քծնողների միջավայրը, տխուր ավարտ ունեցան։ Տխուր ավարտը փափուկ է ասված...
Ժամանակներն անցան, սակայն իրականությունը մնաց անփոփոխ։ Իշխանությունը եղել է ու կլինի քծնողներով շրջապատված։ Սակայն իշխանության հաջողակ լինելը նաև կախված է նրանից, թե որքանով է նա կարողանում ընկալել ազնիվների քննադատությունը։
Կուսակցության առաքելությունն առավել քան արդիական է նաև այսօրվա իրականության համար՝ երեսպաշտությամբ չզբաղվել Աստվածների առաջ ու չքծնել կայսրին։
Այս առումով Հայաստանում յուրատեսակ իրավիճակ է ստեղծվել։ Այն, որ 20 տարի քծնողների անփոփոխ բանակը (գումարած այս ընթացքում ասպարեզում կամավոր ու ակամա ի հայտ եկածները) տարբեր դիմակներով պոչները խաղացնում է ղեկավարների առաջ, տեսնում են բոլորը։ Ամբողջ խնդիրն այն է, որ ներկայիս իշխանությունն ինքն է բուծում դրանց։ Բուծում է, բրդում առաջ, պարգևատրում, հետո փչացնում, հետո նորերին է գցում ասպարեզ։
Շատ լավ իմանալով, թե ումով է շրջապատված, Հայաստանի իշխանությունը նախընտրում է ստրկամտությունը։ Ու կատարելով այս ընտրությունը՝ դժգոհում է, թե առարկայական քննադատություն չկա, երկրում էլ գաղջ մթնոլորտ է...
Այս ամենը, սակայն, երկար չի կարող շարունակվել։ Գալիս է «կամ, կամ»–ի ժամանակը։
Վախթանգ Մարգարյան