Լրահոս

20.01.2014 12:23


Հարավային Օսիայի նախագահը հայտնել է կառավարությունը ցրելու մասին

Հարավային Օսիայի նախագահը հայտնել է կառավարությունը ցրելու մասին

Այսօր հրավիրված խորհրդակցության ժամանակ Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը հայտնել է կառավարությունը ցրելու իր մտադրության մասին: Այս մասին տեղեկացնում է «Interfax»–ը։

Հարավային Օսիայի նախագահն ասել է, որ պատճառը նախարարների կաբինետի անբավարար աշխատանքն է. այն 1,5 տարում չի կարողացել կատարել իր պարտականությունները, չի լուծել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրը և չի կոնսոլիդացվել:

Կառավարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փոխվարչապետ Դոմենտի Կուլումբեգովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը