Լրահոս

20.01.2014 12:31


Կենսաբանները ծառերին սովորեցրել են ավելի արագ աճել

Կենսաբանները ծառերին սովորեցրել են ավելի արագ աճել

Սիբիրի գիտնականները բարդիներ են ստեղծել, որոնք կարող են 5–6 անգամ ավելի արագ աճել, քան սովորական ծառերը։ Դրանք դեռևս փորձանոթներում են և հաջող ընթացքի դեպքում նոր կտեղափոխվեն հողի մեջ։

Բարդին լայնորեն կիրառվում է արդյունաբերության մեջ, և սա կարող է փայտամշակող ընկերությունների համար լավ լուր լինել։

Արագ աճելու պատճառը հատուկ գենն է, որն արհեստականորեն ներդրվել է բարդու կառուցվածքի մեջ։

Արագ աճող բարդիները դեռևս կպահվեն ջերմոցներում, քանի որ գենետիկորեն ձևափոխված բույսերի աճեցումը բաց տարածության մեջ Ռուսաստանի օրենքներով արգելված է։ Թեև կենսաբանները վստահ են, որ իրենց արտադրանքը կարող է ինքնուրույն բազմանալ, և բնությանը վնաս չի հասցնի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը