Լրահոս

20.01.2014 12:44


Վարդան Պետրոսյանի գործով դատական դռնփակ նիստում գաղտնիք չի հրապարակվել

Վարդան Պետրոսյանի գործով դատական դռնփակ նիստում գաղտնիք չի հրապարակվել

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ վթարի փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը մոտենում է ավարտին: Փաստաբանը չցանկացավ հայտնել հստակ օրը, բայց նշեց, որ դա տեղի կունենա առաջիկա օրերի ընթացքում: Իսկ մինչ այդ, այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կայացել է Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը բողոքարկելու հարցով հերթական դատական նիստը: Հիշեցնենք՝ այս դատավարությունը դատարանի որոշմամբ ընթանում է դռնփակ: Այս հիմքով՝ դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն այսօր ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Յու. Բաղդասարյանին: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար: Այն կհրապարակվի կեսօրն անց:

Մանրամասները՝ pastinfo.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը