Լրահոս

20.01.2014 13:16


Ադրբեջանցիների դիվերսիոն գործողությունները հետ մղելիս զոհված զինծառայողը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով

Ադրբեջանցիների դիվերսիոն գործողությունները հետ մղելիս զոհված զինծառայողը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հունվարի 20-ին, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։

Ինչպես արդեն տեղեկացրել էին, ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23:50-ից մինչեւ 00:15-ի սահմաններում, արձանագրվել են ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր. մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լեւոնի Հովհաննիսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը