Հունվարի 18–ին միաժամանակ 2հանրահավաք տեղի ունեցավ։
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ տրամադրված մարդիկ հավաքվել էին Ազատության հրապարակում։ Իշխանություններն էլ էին հանրահավաք անում։ Նրանց հանրահավաքն ինտերնետ տիրույթում էր։
Պարտադիր կուտակային թալանին կողմ արտահայտվող իշխանությունների «հանրահավաքին» մասնակցում էին լրատվական դաշտի «դհոլներից» (հատկապես աչքի ընկավ «1in.am»–ը) մինչև սոցիալական ցանցերում վխտացող տարատեսակ «դիշովկեք»։ Մեկը հորթի հրճվանքով նշում էր, թե ինքը Նոստրադամուսն է եղել ու նախապես կանխատեսել է, որ այդքան էլ շատ մարդ չի գա (թեև ահագին մարդ կար հրապարակում), մյուսը փորձում էր էժանագին «մուտիտներ» տարածել, երրորդն ախմախություններ էր դուրս տալիս քաղաքական ու քաղաքացիական թեմաներով, չորրորդը կոչ էր անում ոչիշխանական չորս ուժերից տարանջատվել և այսպես շարունակ։ Բնականաբար նրանք բոլորն էլ «մտահոգ» էին կուտակայինի թեմայով։
Նկատենք, որ իշխանամետ ստատուսագիրների քանակը շատ չէր, բայց «ռասկրուտկայի» միջոցով գեբելսյան քարոզչամեքենան փորձեց «շուխուր» բարձրացնել։
Ուշագրավ է, որ իշխանությունների «հանրահավաքի» ժամանակ բոլոր ելույթ ունեցողների մոտ նկատվում էր «Բալիկնե՛ր ջան, էն չար քաղաքական ձյաձյաների հետ հանկարծ չխաղա՛ք։ Եկե՛ք մեզ մոտ, և մենք ձեզ պաղպաղակ կհյուրասիրենք, միայն թե հեռու մնացեք էդ «քըխ» քաղաքական ուժերից» թեմայով «Դեմ եմ»–ին սիրաշահելու, այդ նախաձեռնության առանձին անդամների ամբիցիաների վրա խաղալու և պայքարի մեջ պառակտում մտցնելու գիծը։
Բաղրամյան 26–ում լրջորեն անհանգստացած են ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի ու «Ժառանգության» համատեղ գործողություններից ու հիմա փորձում են «Բաժանիր, որ տիրես» ծրագրի շրջանակներում թուլացնել պայքարի թափը և անցկացնել պարտադիր կուտակայինը։
Պայթող փուչիկների սիրահար ՀՀԿ–ական Կարեն Ավագյանը նույնիսկ հայտարարեց, թե ի դեմս «Դեմ եմ»–ի երիտասարդների գործ ունենք իրական ընդդիմության հետ, իսկ իշխանությանը կցված մի կին («ատամնատեխնիկ») ինտերնետում ճչում էր, թե ընդդիմության լիդերը Նիկոլ Փաշինյանն է։
Պարզ է, որ Տիգրան Սարգսյանի համար «շավկայի» ֆունկցիա կատարող երիտհանրապետականի կամ «ատամնատեխնիկ» կնոջ պռոշը չի ճաքում «Դեմ եմ»–ի նախաձեռնողների կամ Նիկոլի համար։ Նրանք պարզապես ուզում են կեղծ օրակարգ ձևավորել ու «դհոլացնել» քաղաքական գործընթացները՝ իշխանության դիրքերն ամրապնդելու և պարտադիր կուտակայինն ուժի մեջ թողնելու հստակ նպատակով։
Սերժ և Տիգրան Սարգսյաններին ենթակա բոլոր լրատվամիջոցներն ու անհատական ռեժիմով ծառայող ստատուսագիրներն աշխատում են տարբեր «ռակուրսներով», բայց նրանց մոտ ընդհանուր է կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ պայքարը չքաղաքականացնելու «կուտը»։
Տարբեր հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերի վարողները թութակի պես նույն բանն են կրկնում՝ «Չքաղաքականացնել կենսաթոշակային հարցը»։ Չքաղաքականացնելու տակ սրանք հասկանում են «Դեմ եմ»–ի ժողովրդին քաղաքական ուժերից տարանջատելը, որից հետո արդեն ամենայն դաժանությամբ կկիրառեն պարտադիրն ու «պասլատ» կանեն այսօր մարտավարական նպատակներով գովերգվող «Դեմ եմ»–ի երիտասարդներին։
Այն, որ կենսաթոշակային համակարգի հարցը մաքուր քաղաքական է, երկրորդ կարծիք լինել չի կարող։
Երկրորդ կարծիք լինել չի կարող նաև այն հարցում, որ առանց քաղաքական ուժերի մասկանցության որևէ հաջողություն ակնկալելը միամտություն է կամ արմանբաբաջանյանություն։
Նրանք, ովքեր կարծում են, թե պետք է այսպես կոչված քաղաքացիական տարբերակով տարվի «Դեմ եմ»–ի պայքարը՝ կա՛մ լավ չեն հասկանում հարցի էությունը, կա՛մ իշխանության կողմից ներդրված գործակալներ են։ Իսկ նրանք, ովքեր անկեղծորեն չեն ընդունում իշխանությունների վարած քաղաքականությունը, բայց վախենում են կենսաթոշակային նոր համակարգի դեմ պայքարի քաղաքականացումից, հիշեցնում են այն նախնադարյան մարդուն, ով վախենում էր կայծակից ու կարծում, թե դա մութ ուժերի ձեռքի գործն է։
Շաբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքը եկավ ապացուցելու, որ ճիշտը միասնական պայքարն է։ ԱԺ ոչիշխանական չորս խմբակցությունների միասնական դիրքորոշումը կենսաթոշակային հարցում պետք է միայն ողջունել։ Դրական արդյունք միայն այդ դեպքում է հնարավոր։ Հակառակ պարագայում իշխանությունների նախաձեռնած «Կողմ եմ պարտադիր կուտակային թալանին» շարժումը հերթական հաղթանակը կտանի հանրության նկատմամբ։
Իշխանությունների հակընդդեմ «հանրահավաքը»
Հունվարի 18–ին միաժամանակ 2 հանրահավաք տեղի ունեցավ։

Կարեն Հակոբջանյան