Լրահոս

20.01.2014 13:53


Իսլամիստները սպառնացել են Սոչիում ահաբեկչություններ կազմակերպել

Իսլամիստները սպառնացել են Սոչիում ահաբեկչություններ կազմակերպել

Սոչիում Օլիմպիական խաղերից երկու շաբաթ առաջ «Վիլայաթ Դաղստան» իսլամական ծայրահեղականների կայքում տեսահաղորդակցություն էր հրապարակվել, որտեղ «Անսար ալ Սուննա» խմբավորման ներկայացուցիչները սպառնում էին ահաբեկչական գործողություններ կազմակերպել սպորտային մրցումների ժամանակ։ Տեսանյութում երկու զինված տղամարդիկ են, իսկ կցված գրության մեջ վստահեցվում է, որ Վոլգոգրադում ահաբեկչություն իրականացնողներն իրենք էին։ Պաշտոնական մեկնաբանություններ Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից դեռ չեն հնչել։ Տեսանյութը հրապարակվել է կիրակի։ Տղամարդիկ, դիմելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտարարել են, որ նվեր է նախապատրաստվում թե՛ Ռուսաստանի նախագահի, թե՛ Օլիմպիադայի մասնակիցների համար։ Այս մասին փոխանցում է «Բի–Բի–Սի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը