Լրահոս

20.01.2014 14:28


Գյումրիում տիրող աղքատության և անօթևանության իրական պատկերը (Ֆոտոռեպորտաժ)

Գյումրիում տիրող աղքատության և անօթևանության իրական  պատկերը (Ֆոտոռեպորտաժ)

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները նախորդ շաբաթ, վառելափայտ բաժանելու նպատակով այցելել էին Գյումրու նախկին գործարանային հանրակացարաններից մեկը, որտեղ բնակվող մի շարքբազմազավակ ընտանիքների մայրերի և երեխաների մոտ նկատել էին մաշկային վարակիչհիվանդության դեպքեր:

Այդ մասին ահազանգ էր հնչեցվել և կոչ արվել լրագրողներին, լուսաբանել հանրակացարանում տիրող իրավիճակը, որպեսզի իշխանությունները ի վերջո ուշադրություն դարձնեն կիսափլված, կոմունալ բոլորտեսակի հարմարություններից զուրկ և հակահիգենիկ պայմաններում ապրող ընտանիքներիխնդիրներին: Այս դեպքը այնուհետև մեծ հնչեղություն գտավ: Անգամ ՀՀ առողջապահության նախարարությունը հավաստիացումներ տվեց, որ հիվանդ երեխաների առողջական վիճակիհսկողությունը գտնվում է իրենց ուշադրության տակ:
Այսօր «Շիրակ կենտրոնի» և «Օգնենք հայ մանուկներին» հասարակական կազմակերպության աշխատակիցները, համատեղ այցելեցին վերոհիշյալ և այլ նախկին գործարանային կիսախարխուլ հանրակացարաններում պատսպարված տասնյակ ընտանիքների և ցուցաբերեցին օգնություն, սննդի ու հագուստի տեսքով: Հիվանդ երեխաների ծնողները մեզ հայտնեցին, որ երեխաների վիճակը անհամեմատ լավ է և բուժումը տալիս է իր դրական արդյունքը: Այնուամենայնիվ չկա երաշխիք, որնման հակահիգենիկ և անմխիթար պայմաններում հիվանդությունը չի կրկնվելու: Ստորև ներկայացնումենք բարեգործական համատեղ ակցիայի և անօթևան տասնյակ ընտանիքների ապրելակերպը պատկերող, Նարեկ Թումասյանի լուսանկարային ռեպորտաժը՝ առանց մեկնաբանության:

Այս խորագրի վերջին նյութերը