Լրահոս

20.01.2014 15:04


Էջմիածնում մահացած զինվորի հարցով քրեական գործ է հարուցվել

Էջմիածնում մահացած զինվորի հարցով քրեական գործ է հարուցվել

Էջմիածնի հիվանդանոցում հունվարի 20-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, մահացած պաշտպանության նախարարության ժամկետային զինծառայող Էդիկ Լյովայի Շահնազարյանի գործով հարուցվել է քրեական գործ: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:

«Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով` պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Կատարվում է նախաքննություն»,- ասաց Սարգսյանը` հավելելով, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքնություն, որի արդյունքում պարզ կլինի զինվորի մահվան պատճառը:

Մանրամասները՝ ՍիվիլՆեթ–ում։

Այս խորագրի վերջին նյութերը