Լրահոս

20.01.2014 15:13


Բաշար Ասադը չի բացառել իր թեկնածության առաջադրումը Սիրիայի նախագահական ընտրություններում

Բաշար Ասադը չի բացառել իր թեկնածության առաջադրումը Սիրիայի նախագահական ընտրություններում

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի բացառել, որ կմասնակցի Սիրիայում առաջիկա նախագահական ընտրություններին, որոնք տեղի են ունենալու այս տարվա հունիսին։ Այս մասին, «ИТАР–ТАСС»–ի փոխանցմամբ, նա հայտարարել է «France Presse» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցի ժամանակ։

«Ես կարծում եմ՝ ոչինչ չի խանգարում իմ առաջադրվելուն, եթե դա ցանկանա հասարակությունը»,–ընդգծել է Ասադը։ Դամասկոսում ռուս խորհրդարանականի հետ զրույցում Ասադը հայտարարել է, որ պատրաստ է մրցակցության առաջիկա նախագահական ընտրություններին ընդդիմության ներկայացուցիչների հետ։

Ասադը հասկացրել է, որ չի պատրաստվում լքել քաղաքական դաշտը, և կասկածի տակ է առել ընդդիմադիր խմբավորումների ղեկավարների այն պնդումները, թե Սիրիայի տարածքի 70 տոկոսը նրանց վերահսկողության տակ է։

«Ընդդիմությունը հնարավորություն ունի՝ ցուցադրելու՝ ինչպիսի ազդեցություն ունի Սիրիայում»,–ասել է Ասադը։ Բացի այդ, նա հիշեցրել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այն համոզմունքը, որ Սիրիայի ներկայիս վարչակարգին աջակցում է բնակչության առնվազն 50 տոկոսը։

Այս խորագրի վերջին նյութերը