Լրահոս

20.01.2014 16:25


«Դ!ԵՄ ԵՄ» թիմը փաստեր է հավաքում

«Դ!ԵՄ ԵՄ» թիմը փաստեր է հավաքում

Հարգելի խմբակիցներ,
Ինչպես մեզ բոլորիս արդեն հայտնի է, հունվարի 16-ին կայացած ավտոերթի մասնակիցների տներ են այցելել ինչ-որ ոստիկաններ՝ պատճառաբանելով, որ ավտովթար կամ վրաերթ է եղել տվյալ մասնակիցի ավտոմեքենայի հատկանիշներով ավտոմեքենայով։

«Դ!եմ եմ» թիմը որոշել է ուսումնասիրել այս հարցը և միասնական հայտարարությամբ հանդես գալ՝ դատապարտելով նման հետապնդումները ՀՀ քաղաքացիների հանդեպ՝ իրենց ունեցած հայացքների և դրանց համար օրինական ճանապարհներով պայքարելու համար։

Խնդրում ենք այն մասնակիցներին, ում տուն են եկել ոստիկանները կամ զանգել են, մեզ տեղյակ պահեն առանձին հաղորդագրությամբ (private message): «Դ!եմ եմ» թիմը կհավաքի և կվերլուծի բոլոր տվյալները, այնուհետև հանդես կգա հայտարարությամբ արդեն կոնկրետ փաստերով։
Հարկավոր է դատապարտել նման անօրինական պահվածքը ՀՀ ոստիկանության կողմից և միջոցներ ձեռնարկել դրանք ապագայում բացառելու համար։
Դ!ԵՄ ԵՄ թիմ

Արման Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս խորագրի վերջին նյութերը