Ղրղզստանում դատախաղը կաշառք է վերցրել բրնձի տեսքով
Ղրղզստանում կաշառք վերցնելու դեպք է գրանցվել, որը հիշեցրել է Նիկոլայ Գոգոլի հայտնի «Ռևիզորի» դատավոր Ամոս Ֆյոդորովիչ Լյապկին–Ծյապկինին, որը խոստովանել էր կաշառքը շան քոթոթներով վերցնելու մասին։ Հանրապետութան Գլխավոր դատախազության տվյալներով՝ Օշ մարզի Կարա–Կուլջին շրջանի դատախազը կաշառք է կորզել բրնձի տեսքով։ Այս մասին փոխանցում է newsru.com-ը։ Ինչպես նշվում է վարչության կայքում, կաշառակերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Դատախազի ծառայողական ավտոմեքենայում հայտնաբերվել է կաշառքի մի մասը՝ 50 կգ բրինձ։ Ըստ Գլխավոր դատախազության տվյալների՝ դատախազը, ձերբակալելու սպառնալիքով, քաղաքացուն ստիպել է վճարել խոշոր չափի գումար տալ կամ մեկ տոննա բրինձ։