Աշխարհ

20.01.2014 17:08


Թուրքիայում հարձակվել են Վրաստանի պատվիրակության անդամի վրա (տեսանյութ)

Թուրքիայում հարձակվել են Վրաստանի պատվիրակության անդամի վրա (տեսանյութ)

Թուրքիայի նախագահական նստավայրում հարձակում է տեղի ունեցել վրացական պատվիրակության անդամի վրա։ Միջադեպը գրանցվել է Թուրքիայի և Վրաստանի նախագահների հանդիպման ժամանակ։

Թուրքական ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ հարձակվողը 40-ամյա Բերաթ Դ.-ն է, ով հոգեկան խնդիրներ ունի, իսկ նրա թիրախն է դարձել Վրաստանի նախագահի լրատվական բաժնի ղեկավարի տեղակալ Սոֆո Ջաջանաշվիլին։

Բերաթ Դ.-ն քաշել է Ջաջանաշվիլիի մազերից և նրան գետնին տապալել։

Անվտանգության աշխատակիցներին հաջողվել է հեռացնել նրան։

Այս խորագրի վերջին նյութերը