Մեկնաբանություն

20.01.2014 17:46


Արամ Սարգսյանը պաշտպանում է Տիգրան Սարգսյանին ու գլխավոր «դհոլ» դառնալու հայտ ներկայացնում

Արամ Սարգսյանը պաշտպանում է Տիգրան Սարգսյանին ու գլխավոր «դհոլ» դառնալու հայտ ներկայացնում

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո «թունդ ընդդիմադիր» գործիչներն, այսպես ասած, ՊԱՊ համալիր են հանձնում՝ տարբեր «ռակուրսներով» պաշտպանելով վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Չի արտահայտվել միայն տխրահռչակ Դավիթ Շահնազարյանը (հուսով ենք այդ բացը շուտով կլրացվի)։ Մնացածները՝ «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչը, ձևով «Ժառանգության», իսկ բովանդակությամբ՝ ՀՀԿ–ական առանձին անդամներ, «սուպերքաղաքացիական» Նիկոլ Փաշինյանը, նիկոլական Սասուն Միքայելյանը, ղարաբաղցի «Արտաշես Գեղամյանը»՝ Վահան Բադասյանը և մյուսները կատարել են իրենց «ինտերնացիոնալ» պարտքն ու «զաչոտ» ստացել Տիգրան Սարգսյանին պաշտպանելու գործում։

Փաստորեն, Արտաշես Գեղամյանի հիմնած դպրոցը հետևորդներ ունի։ Դա է, թերևս, պատճառը, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեղամյանի խիղճը հանգիստ է, և Քոչարյանին քննադատելուն զուգընթաց նա քննադատում է նաև ՀՀԿ–ի պաշտպանած Տիգրան Սարգսյանին։ Նորաթուխ գեղամյաններին նման ազատություն տրված չէ և նրանք գործում են «ստռոգո պո ուկազանիյու»։

Քոչարյանի թեմայով «դհոլացման» սխեման շատ պարզ է. վարչապետի օֆշորային փաստաբանի ֆունկցիա կատարող «1in.am»–ի լրագրողները հերթով այցելում են հաճախորդների տներն ու գրասենյակները և հարցազրույցներ վերցնում նրանցից։ Հերթը, բնականաբար, հասավ նաև փողոցը գրավելու խոստում տված, սակայն իշխանության «տնամերձ բոստանում» հայտնված «արևմտամետ» Արամ Զավենի Սարգսյանին։ Նա այնպիսի էնտուզիազմով պաշտպանեց միլիարդավոր դոլարների հետ «ատկատ» ու «տենդեր» անող, ինչպես նաև օֆշորներում փող լվացող Տիգրան Սարգսյանին, որ ևս մեկ անգամ ապացուցեց իր «թունդ ընդդիմադիր» կարգավիճակը։

Ուշագրավն այն է, որ սույն հաճախորդը չի էլ թաքցնում, որ պատրաստ է որպես «շավկա» ծառայել իշխանությունների համար ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի։ Դա, իհարկե, Արամի իրավունքն է։ Նա ազատ է իր ընտրության մեջ, բայց այդ դեպքում թող բարի լինի և երիտհանրապետական Կարեն Ավագյանի, Էդուրադ Շարմազանովի կամ իր եղբայր Արմեն Սարգսյանի պես պես ուղիղ հայտարարի, որ պաշտպանում է Սերժ և Տիգրան Սարգսյաններին, այլ ոչ թե խոսի արևմտամետությունից և միաժամանակ քաղաքական փաստաբանություն անի Մաքսային միության հետույքում հայտնված Տիգրան Սարգսյանի և դեպի Գյուլիստան գնացող Սերժ Սարգսյանի համար։

Այն, որ Արամ Սարգսյանն օգտագործվել և օգտագործվելու է Ռոբերտ Քոչարյանի և գործող իշխանությունների համար վտանգ ներկայացնող ցանկացած այլ ուժի ու անհատի դեմ, կասկածից վեր է, և ամեն առիթի դեպքում այդ կետը հաստատվում է։ Մարդն այդպես է պատկերացնում իր քաղաքական կարիերան։ Պատահական չէ, որ Արամը տենչում է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանն առաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրությունների ժամանակ։

«Անհամբեր սպասում եմ, որ առաջիկա նախագահական ընտրություններում Քոչարյանն իր թեկնածությունը դնի, այս ժամանակ կետ առ կետ բոլոր ուղղություններով Քոչարյանի արած գործունեության մասին ես տեսակետ կհայտնեմ»,– «մուտիլովկաների» մեջ մասնագիտացած «1in.am»–ի հետ զրույցում մասնավորապես նշել է Արամ Սարգսյանը։

Ուշադրությո՛ւն դարձրեք. մարդն այսօրվա բազմաթիվ խնդիրները թողած, միլիարդավոր դոլարների թալանը թողած, օֆշորի Տիկոյի «քաջագործությունները» թողած՝ անհամբեր սպասում է Քոչարյանի վերադարձին։ Պատճառը շատ պարզ է. եթե Քոչարյանը մտնի ընտրապայքարի մեջ, ապա այսօր Ռուբեն Հայրապետյանի «պադդաչկեքի» հույսին մնացած Արամի շուկայական արժեքը «մի զրոյով» կավելանա։

Ի դեպ, Քոչարյանին քննադատող մյուս «ընդդիմադիրների» սրտի ուզածն էլ Քոչարյանի վերադարձն է։ Նույն պատճառով։ Ընդամենը «զրոների» կռիվ է գնում։

Հիմա Սերժի ու Տիգրանի հաճախորդների մեջ կատաղի մրցակցություն է գնում, թե ով կնշանակվի քաղաքական հարեմի գլխավոր «դհոլ», իսկ ով կմնա շարքային հաճախորդի դիրքերում։ Դատելով ամենից՝ պայքարն այդ դաշտում թեժ է լինելու։ Արամն իր պահվածքով լուրջ հայտ է ներկայացնում՝ գլխավոր «մրցանակին» տիրանալու համար։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Թուրք–ադրբեջանական շահերի լոբբինգով զբաղվող «1in.am»–ի հետ զրույցում Արամ Զավենիչը խոսել է նաև հայ–թուրքական ու հայ–ադրբեջանական հարաբերությունների թեմայով։ Ըստ նրա՝ այդ հարաբերությունների չկարգավորված լինելն է, որ Ռուսաստանի դիրքերն ուժեղացնում է Հայաստանում ու թույլ չի տալիս մեզ դեպի Արևմուտք գնալ։ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդն, ըստ այդմ, շուտափույթ լուծում է տենչում այդ ոլորտում։

Պատկերացնու՞մ եք, Թուրքիան ու Ադրբեջանն արդեն Երևանի հարց են քննարկում, իսկ ահա մեր օրերի Ղուկաս Ղուկասյանը շուտափույթ ձևով ուզում է լուծել Ղարաբաղի հարցը և մտնել ԵՄ։

Միայն անմեղսունակները և 5–րդ շարասյան ներկայացուցիչները չեն ընդունում, որ Սերժ և Տիգրան Սարգսյանների օրոք Հայաստանն այնքան է թուլացել, որ Ղարաբաղի հարցում ստատուս քվոյի ցանկացած փոփոխություն ի վնաս մեզ է լինելու։ Հետևաբար՝ ներկա վիճակը հաշվի առնելով խոսել Ղարաբաղի հարցի շուտափույթ լուծումից՝ նշանակում է ձայնակցել թուրք–ադրբեջանական քաղաքականությանը։ Անմեղսունակության վարկածը տվյալ դեպքում չի փրկի Արամ Սարգսյանին, քանզի նա հանդես է գալիս քաղաքական դաշտում, իսկ այդտեղ արդեն կապ չունի, թե դու անմեղսունակ ես, թե՝ ոչ։ Ասածներիդ համար պետք է պատասխան տաս ամեն դեպքում։

Այս խորագրի վերջին նյութերը