Լրահոս

21.01.2014 09:25


Պատահար Արցախի պողոտայում. կան տուժածներ

Պատահար Արցախի պողոտայում. կան տուժածներ

Հունվարի 21-ին, ժամը 02.53-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 07 ՏՍ 004 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:
Տուժածներ՝ 1995 թ. ծնված Ռ. Գ. և 1994 թ. ծնված Ա. Դ. տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը