Աշխարհ

21.01.2014 09:42


Կիևում իրավիճակը շարունակում է լարված մնալ

Կիևում իրավիճակը շարունակում է լարված մնալ

Կիևի Գրուշևսկու փողոցի հրապարակում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Գիշերը հատուկջոկատայինները կրկին բախվել են վահաններով ու փայտերով զինված ցուցարարների հետ։

«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության «Բերկուտ» ստորաբաժանման աշխատակիցները փոքր խմբերով պարբերաբար մոտեցել են ցուցարարների պաշտպանական գծին՝ նրանց ուղղությամբ արձակելով խլացնող պայթուցիկներ։

Դրան հաջորդել է ուժայինների հարձակումը լայն ճակատով։ Ներքին գործերի զինվորներին և «Բերկուտի» ջոկատայիններին հաջողվել է քանդել ցուցարարների պատրաստած պարսատիկը։

Որոշ ժամանակ անց ցուցարարներն են անցել հակահարձակման։ Ոստիկանության աշխատակիցները պատսպարվել են վառված ավտոբուսի հետևում։

Ցուցարարները շարունակել են ոստիկանության ուղղությամբ քարեր և «Մոլոտովի կոկտեյլներ» նետել։ Այս պահին Կիևում լարվածությունը պահպանվում է:

Այս խորագրի վերջին նյութերը