Աշխարհ

21.01.2014 09:51


Կլիչկոն երկու սադրիչի է բռնել (ուղիղ միացում)

Կլիչկոն երկու սադրիչի է բռնել (ուղիղ միացում)

Ուկրաինայում կրքերը չեն հանդարտվում։ Այս պահին էլ Կիևի կենտրոնական փողոցներում բողոքի գործողություններ են ընթանում։ Մեծ թվով ոստիկաններ են պահպանում հասարակական կարգը։

Ուկրաինայի ընդդիմադիր «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի խոսքերով՝ շատ են նաև հատուկ բերված սադրիչները, որոնց հանձնարարված է այրել ոստիկանական մեքենաները, ջարդել ցուցափեղկերը, գողություն անել և բախումներ հրահրել: «Lenta.ru»–ի փոխանցմամբ՝ այդ սադրիչների միջոցով իշխանությունները Կիևում ուզում են քաոս ստեղծել՝ արտակարգ դրություն մտցնելու հիմք ունենալու համար:

Կլիչկոն Կիևի փողոցներ դուրս եկած բնակիչներին կոչ է արել չտրվել սադրանքներին և կարգուկանոնը պահպանող խմբեր ստեղծել:

Կլիչկոյի մամուլի քարտուղար Օքսանա Զինովևան էլ «Facebook»-ի իր էջում գրել է, որ այդպիսի 2 սադրիչի Կլիչկոն անձամբ է բռնել և զինաթափել: Նրանք խոստովանել են, որ իրենց բերել են Խերսոնից, որպեսզի Կիևում զանգվածային անկարգություններ հրահրեն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը