ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան ամփոփել է 2013 թվականի արդյունքները
2013թ.-ը ակտիվ և ձեռքբերումներով լի տարի էր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի համար: Դեպոզիտարիային հաջողվեց ներդրնել նոր կենտրոնացված դեպոզիտար համակարգ, որը նպաստեց Հայաստանում դեպոզիտար ծառայությունների արդյունավետության, հասանելիության և անվտանգության բարձրացմանը: Բացի այդ ՀԿԴ-ն կարևոր համագործակցություն է հաստատել օտարերկրյա պահառուների հետ, ինչի շնորհիվ արտասահմանյան արժեթղթերը առավել հասանելի են դարձել հայաստանյան ներդրողների համար: Բորսայի կողմից 2013թ.-ին ներդվել է արտարժութային սվոպերով առևտրի մեխանիզմը, իսկ Դեպոզիտարիային հաջողվեց իրականացնել ՀՀ եվրոպարտատոմսերով վերջնահաշվարկի և ռեպո գործարքների կազմակերպումը և սպասարկումը Հայաստանում:
2013թ.-ին բաժնետոմսերով գործարքների ծավալը կազմել է 1.49 մլրդ ՀՀ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը շուրջ 2.6 անգամ: Գործարքները կնքվել են 7 թողարկողների բաժնետոմսերով: Շուկայի կապիտալիզացիան տարեվերջի դրությամբ կազմել է 61.7 մլրդ ՀՀ դրամ՝ 15.68%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:
Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում կնքվել է 153 գործարք 1.94 մլրդ ՀՀ դրամին համարժեք ծավալով՝ մոտ 3.8 անգամ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: Նշված ծավալի շուրջ 95.3%-ը բաժին է ընկել արտարժույթով արտահայտված պարտատոմսերով առևտրին, իսկ 4.7%-ը՝ դրամով արտահայտված պարտատոմսերի առևտրին: 2013թ.-ի ընթացքում ցուցակվել են 4 թողարկողի 5 նոր պարտատոմս, ինչպես նաև մեկ թողարկողի պարտատոմսերի 4 թողարկումներ թույլատրվել են առևտրին:
Կնքվել է 11 ՌԵՊՈ գործարք 942.97 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, ինչը 2.5 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը: 2013թ.-ին բոլոր ՌԵՊՈ գործարքները կնքվել են «ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից թողարկված արտարժութային պարտատոմսերով:
Պետական պարտատոմսերով առևտրի ծավալը կազմել է 15.1 մլրդ ՀՀ դրամ՝ 3.6 անգամ գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը: Պետական պարտատոմսերով առևտրի 53.1%-ը բաժին է ընկել միջնաժամկետ պետական պարտատոմսերով առևտին, 43.9%-ը՝ երկարաժամկետ, իսկ 2.9%-ը՝ կարճաժամկետ պետական պարտատոմսերով առևտրին:
Արտարժույթով առևտրի ծավալը (դրամային արտահայտությամբ) կազմել է 292.5 մլրդ ՀՀ դրամ (714.5 մլն ԱՄՆ դոլար)` 3.6%-ով պակաս լինելով նախորդ տարվա ցուցանիշից: 2013թ.-ին այս հարթակում գործարքները կնքվել են միայն ԱՄՆ դոլարով: Տարվա ընթացքում ԱՄՆ դոլարի բորսայում ձևավորված միջին կշռված փոխարժեքը կազմել է 409.4 դրամ:
Վարկային ռեսուրսների հարթակում 2013թ.-ին գործարքների ծավալը կազմել է 6.6 տրլն ՀՀ դրամ՝ 6.5%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: Միջին կշռված տոկոսադրույքը տարվա ընթացքում կազմել է 8.21%՝ տատանվելով առավելագույնը 10.01%-ի և նվազագույնը 6.4%-ի շրջանակներում:
2013թ. վերջի դրությամբ Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի կողմից սպասարկվող արժեթղթերով անձնական հաշիվների թիվը կազմել է 180,820: Դեպոզիտարիայի միջոցով իրենց արժեթղթերի սեփականատերերի ռեեստրը վարող ընկերությունների թիվը տարեվերջին կազմել է 2,046: