Աշխարհ

21.01.2014 11:45


Ամերիկացի համանախագահին մտահոգել է ադրբեջանական դիվերսիան

Ամերիկացի համանախագահին մտահոգել է ադրբեջանական դիվերսիան

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Twitter»-ի իր միկրոբլոգում մտահոգություն է հայտնել շփման գծում լարվածության կապակցությամբ։

«Շփման գծում առկա բռնություններն ու լարվածությունը խաթարում են բանակցային ճանապարհով հակամարտության կարգավորմանը հասնելու ջանքերը: Ցավում եմ այսօրվա մահվան կապակցությամբ»,–գրել է Ուորլիքը:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ի՝ լույս 20-ի գիշերն Ադրբեջանի զինված ուժերը գիշերը՝ ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում, ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր: ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրն արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Ա. Հովհաննիսյանը:

Դրանից հետո ևս ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը