Լրահոս

21.01.2014 20:04


«Թաղե՛լ անմիջապես». Ժիրինովսկին առաջարկել է հուղարկավորել Լենինին

«Թաղե՛լ անմիջապես». Ժիրինովսկին առաջարկել է հուղարկավորել Լենինին

Ռուսաստանի Լիբերալ–դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է Վլադիմիր Լենինի աճյունը հուղարկավորել Միտիշյան գերեզմանատանը։ Լրագրողների հետ զրույցում նա հիշեցրել է, որ այսօր լրանում է համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի մահվան 90–րդ տարելիցը։

Ժիրինովսկին առաջարկել է հուղարկավորել ոչ միայն Լենինին, այլև վերացնել Կրեմլի դամբարանում տեղ գտած բոլոր գերեզմանները։

«Միտիշյան գերեզմանատանը բոլորը կտեղավորվեն, և 50 տարվա էլ տեղ կմնա։ Այնպես որ, բոլորին տեղափոխե՛լ այնտեղ։ Լենինի մարմինը պահելու համար հարյուր միլիոնավոր ռուբլի են ծախսել։ Իսկ աղետ է բերել մեզ...այնպես որ, թաղե՛լ անմիջապես։ Եվ պատմության նոր դասագրքերում գրե՛լ, որ մեզ մոտ տեղի ունեցած բոլոր 5 հեղափոխություններն իրականում հեղաշրջում են։ Բոլոր դեպքերում էլ ռեժիմի անօրինական փոփոխություն է տեղի ունեցել՝ զենքի գործադրմամբ և զոհերով։ Ինչպես այժմ Կիևում. դա ի՞նչ է՝ հեղափոխությո՞ւն է։ Դա ապստամբություն է, խռովություն, կրիմինալ»,–հայտարարել է Ժիրինովսկին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը