Լրահոս

21.01.2014 20:29


ՄԱԿ–ը հետ է կանչել Իրանի հրավերքը Սիրիայի հարցով

ՄԱԿ–ը հետ է կանչել Իրանի հրավերքը Սիրիայի հարցով

«Բի–Բի–Սի»–ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ՄԱԿ–ի ներկայացուցիչ Մարթին Նեսիրկինը քննադատության է ենթարկել Թեհրանին Սիրիայում անցումային կառավարության ձևավորման նախագծին չաջակցելու համար։ Շվեյցարիայի բանակցություններին Իրանին հրավիրելը, որը մնում է սիրիական վարչակարգի կարևորագույն դաշնակիցը, ԱՄՆ–ի ու սիրիական ընդդիմության զայրույթն է առաջացրել, որն օգտվում է Արևմուտքի աջակցությունից։ Չորեքշաբթի նախատեսված կոնֆերանսը նպատակ ունի դառնալ խոշորագույն դիվանագիտական առաքելություններից մեկը՝ նպատակ ունենալով վերջ դնել Սիրիայում զինված հակամարտությանը, որը շարունակվում է արդեն երեք տարի։ Այս ժամանակահատվածում զոհվել է ավելի քան 100 հազար մարդ, իսկ միլիոնավոր մարդիկ դարձել են փախստական։

Այս խորագրի վերջին նյութերը