Լրահոս

21.01.2014 15:09


Քաղավիացիայի պետ. ««Զվարթնոց»–ի քանդումը լինելո՛ւ է»

Քաղավիացիայի պետ. ««Զվարթնոց»–ի քանդումը լինելո՛ւ է»

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը քանդվելու է։

Քանդումը լինելո՛ւ է: Վարչապետն առաջարկել է ստեղծել պարկի նման մի բան, որտեղ կհավաքվեն նմանատիպ շենքերի մակետները, ինչը կարող է ժամանցի լավ վայր լինել: Սա ավիացիան և Էռնեկյանի թիմը դրական են ընդունել: Բայց վերջնական լուծման տարբերակը հայտնի չէ։ Եթե պետությունը որոշի, որ շենքը մշակութային արժեք է, այն կպահպանեն, բայց ոչ ինքնաթիռների սպասարկման համար, այլ որպես, օրինակ, ճարտարապետական պարկ,-ասել է Ա. Մովսեսյանը:

Նրա խոսքերով՝ այդ տեսարժան վայրում կարող են տեղակայվել Հայաստանի հայտնի եկեղեցիների և շինությունների մանրակերտերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը