«Համախմբում կարող է լինել միայն հասարակության լայն զանգվածների ու քաղաքական էլիտայի հետ»
Արդեն չորրորդ օրն է, իսկ ամսի 18-ի հավաք–երթի մասին քննարկումները չեն դադարում։ Հատկապես շատերի աչքը չորս օր է՝ ծակում է քաղաքացիական հասարակության ու ոչ կոալիցիոն 4 քաղաքական ուժերի՝ միասին հանդես գալը։ Նմանատիպ արձագանքները ևս մեկ անգամ ապացուցում են, թե ովքեր իրականում դեմ չեն զանազան օրենքների միջոցով «բռնաբարվել» իշխանությունների կողմից։
Քաղաքագիտության մեջ հստակ ամրագրված է, որ համախմբում կարող է լինել միայն հասարակության լայն զանգվածների ու քաղաքական էլիտայի հետ մեկտեղ: Հակառակ պարագայում գնում է պետություն–հասարակություն կապի խզումը։ Այսպիսով, ով դեմ է քաղաքացիական հասարակության և քաղաքական ոչ կոալիցիոն ուժերի համախմբմանն ու համագործակցությանը, ինչպես նաև Պարտադիր կուտակայինի խնդրի քաղաքականացմանը, ապա դեմ է Հայաստանում համախմբմանն ու միասնականությանն ընդհանրապես։

Մերի Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից