Լրահոս

21.01.2014 17:01


Սերգեյ Լավրով. «Իրավիճակը Ուկրաինայում հրահրվում է դրսից»

Սերգեյ Լավրով. «Իրավիճակը Ուկրաինայում հրահրվում է դրսից»

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Կիևում անկարգությունները հրահրվում են դրսից։

«Մենք տեղեկություն ունենք այն մասին, որ դա ոչ պակաս խթանվում է դրսից»,–այս մասին, «Интерфакс»-ի փոխանցմամբ, այսօր ասել է Լավրովը լրագրողներին։ ՌԴ ԱԳՆ ղեկավարի կարծիքով Կիևում ընդդիմության գործողությունները խախտում են բոլոր եվրոպական նորմերը:

«Քաղաքապետարանի, կառավարական շենքերի գրավումը, որտեղ զինյալները մնացել են մի քանի շաբաթ, դուք պատկերացնո՞ւմ եք, որ դա տեղի ունենա Եվրամիության որևէ երկրում: Հնարավո՞ր է դա: Նրանք երբեք դա թույլ չէին տա»,- ընդգծել է նա: Լավրովը խոսել է Մոսկվայի պատրաստակամության մասին՝ միջնորդել Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի լուծման գործում. «Դա կարող է լինել միայն մեկ դեպքում՝ եթե մեզ խնդրեն այդ մասին: Սակայն, որքան ես հասկանում եմ, նման օգնության կարիք չկա։ Այժմ առկա է ուղիղ կապ նախագահի, կառավարության և ընդդիմության միջև», - նշել է Ս. Լավրովը:

Այս խորագրի վերջին նյութերը