«Չէ՛, ախպեր ջան, շա՛տ ես գույնզգույն, քեզանից բան դուրս չի գա»
Հրանտ Մաթեւոսյանի «Կենդանին եւ մեռյալը» հրաշալի վիպակի հերոսը զննելով շրջապատն ու այնտեղ ապրող իր ուսանողական ընկերներին՝ վերջիններից մեկին ասում է. «Չէ՛, ախպեր ջան, դու շա՛տ ես գույնզգույն, քեզանից բան դուրս չի գա»:
Գույնզգույնը, որ տեխնիկական կրթություն ուներ՝ համ վեպ էր գրում, հա՛մ սցենար էր գրում, հա՛մ ֆիլմ էր նկարում, հա՛մ էլ ուզում էր ոտանավորներ գրել: Բայց սա ամենը չէ՝ միաժամանակ նկարում էր եւ նաեւ՝ փորձում էր ակտիվորեն զբաղվել հասարակական գործունեությամբ:
Այս իմաստով որքա՜ն «գույնզգույն» կգտնես մեր այսօրվա կառավարության մեջ: Առաջին հերթին՝ Տիգրան Սարգսյանը լիովին համապատասխանում է հիշյալ վիպակում նկատված «գույնզգույնի» կերպարին: Հա՛մ բանկիր է, հա՛մ կիթառահար, հա՛մ երգիչ հա՛մ վարչապետ, հա՛մ տերտեր, հա՛մ էլ «փիլիսոփա», ով ասում էր. «Չթողնենք, որ մարդիկ գնան ու մնան հեղափոխությո՞ւն անեն»:
«Գույնզգույններ» մեր իրականության մեջ շատ կան, ովքեր այսպես ասած՝ ամենինչագետ են:
Հիշենք թեկուզ «Արման Բաբաջանյան» կոչված «ֆենոմենին»: Նախնական կրթությամբ պետք է հոգեւորական դառնար, բայց դարձավ դասալիք, մատնիչ ու սուտասան: Միաժամանակ՝ զբաղվում է քարոզչությամբ, բնականաբար ո՛չ կրոնական բնույթի, այլ՝ իր եռանդուն քարոզչության շնորհիվ ամպհովանի է պահում Սերժ եւ Տիգրան Սարգսյանների գլխին: Վարչապետական «գույնզգույնի» այս տեսակը, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ դեռ շա՜տ հեռուն կգնա:
«Գույնզգույն» տեսակի նողկալի «այլախոհներ» են այսօր նաեւ հառնել ասպարեզում, ովքեր ճի՛շտ է, մասնագիտություն չունեն, բայց իրենց համար մասնագիտություն են «ընտրել» ու մինչեւ անսահմանություն անդադար քծնում են Բաղրամյան 26-ում նստածին: Միաժամանակ՝ խայտառակորեն կորցրած դեմքը փրկելու համար ձեւականորեն մի երկու թթու խոսք են ասում իշխանությունների հասցեին:
Հա՛, մեկին էլ հիշենք: Մի կես տարի վարչապետ աշխատած անձը, որին երբ վարչապետ նշանակեցին՝ շատերը զարմացած բացականչեցին. «Ա՛յ, քեզ բա՜ն… հանդում տրակտորը թողել-եկել է վարչապետությո՞ւն անի»:
Հենց այս անձն այսօր անհաջող փորձեր է անում՝ սեփական գունափոխությունը թաքցնելու համար, սակայն գավառական պարզունակությամբ շողոքորթում է գահին նստած Քաջ Նազարին: Դե, որ հա՛մ «Աստվածաշունչ է կարդում» հա՛մ էլ՝ «նկարում է»՝ երեւի դրանից է:
Մի խոսքով, գույնզգույն տիպերը շատ են՝ որի՞ն թվենք, որի՞ն հիշենք…Շատ են:
Ուղղակի, նայեք՝ Սերժ Սարգսյանի անունով երդվող բազմագույն արարածներին, ովքեր ծիծաղելիորեն փորձում են նաեւ ներկայանալ իբրեւ «ընդդիմադիր» ու «արեւմտամետ»:
Չէ՛, ախպեր ջան, շա՛տ եք գույնզգույն, ձեզանից բան դուրս չի գա…

Կիմա Եղիազարյան