Լրահոս

22.01.2014 03:28


Կոտայքի մարզում տեղի ունեցած վթարից պայմանագրային զինծառայողներ են վիրավորվել

Կոտայքի մարզում տեղի ունեցած վթարից պայմանագրային զինծառայողներ են վիրավորվել
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 20-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը` ժամը 15:50-ի սահմաններում Արգել-Նոր Գեղի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ 25-ամյա Սամվել Պողոսյանի վարած Volkswagen Golf մակնիշի 25 ՕՕ 088 համարանիշի և Արգել գյուղի բնակիչ 31-ամյա Արտակ Գրիգորյանի վարած Opel Vectra մակնիշի 33 ԼT 774 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդ Ս. Պողոսյանն ու ուղևոր, Երևան քաղաքի Ֆանարջյան փողոցի բնակիչ 24-ամյա Գոռ Մելքոնյանը և Opel-ի ուղևոր, Արգել գյուղի բնակիչ 54-ամյա Հրաչիկ Հունանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:

Մանրամասները` shamshyan.com–ում:

Այս խորագրի վերջին նյութերը