Լրահոս

22.01.2014 10:27


Կրասնոդարում սառցե անձրևի զոհ է դարձել 15–ամյա մի աղջնակ (տեսանյութ)

Կրասնոդարում սառցե անձրևի զոհ է դարձել 15–ամյա մի աղջնակ (տեսանյութ)

Նախօրեին ՌԴ Կրասնոդարի երկրամասում սառցե անձրև է տեղացել։ Ինչպես տեղեկացնում է «Россия 24»–ը, բնական այդ աղետի պատճառով մի շարք շրջաններ հոսանքազրկվել են, առանց էլեկտրականության է մնացել մոտ 250 հազ. բնակիչ։ Միայն Կրասնոդար քաղաքում սառցե անձրևն ավելի քան 300 ծառ է տապալել, իսկ դրանցից մեկն ընկել է 15-ամյա մի աղջնակի և նրա ընկերուհու վրա։ Աղջնակի կյանքը փրկել չի հաջողվել։

Հոսանքալարերի վթարի պատճառով չեն աշխատել նաև տրոլեյբուսներն ու տրամվայները։

Այս խորագրի վերջին նյութերը