Ռուսաստանում ադրբեջանցին պատվիրել է հարազատ եղբոր սպանությունը
Vesti.Az-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանում վարձու մարդասպանը սպանել է ադրբեջանցու, այնուհետև այրել նրա դին:
Հանցագործությունը կատարվել է Կեմերովոյի մարզում: Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ սպանության պատճառը հանդիսացել է դրամական պարտքը:
Հաղորդվում է, որ 250 հազար ռուբլի պարտքի պատճառով Ադրբեջանի 44-ամյա բնակչի և նրա 30-ամյա եղբոր հարաբերությունները կտրուկ սրվել են։ Ավագ եղբայրը տեղի, նախկինում դատված 42-ամյա բնակչին առաջարկել է վարձատրության դիմաց սպանել եղբորը՝ վարձու մարդասպանին տալով ատրճանակ։ Վերջինս էլ սպանել է զոհին ու այրել նրա դին: