Լրահոս

22.01.2014 13:27


Ադրբեջանը հայտնում է առաջնագծում վիրավորված ևս մի զինծառայողի մասին

Ադրբեջանը հայտնում է առաջնագծում վիրավորված ևս մի զինծառայողի մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ առաջնագծին մոտ տեղակայված զորամասերից մեկում զինծառայող է վիրավորվել։ «razm.info»–ի փոխանցմամբ՝ սա հունվարի 19-ին սահմանին ադրբեջանական դիվերսիայից հետո հայտարարված 5-րդ վիրավորն է, որը որպես ոչ մարտական պայմաններում տուժած է ներկայացվում։

Ադրբեջանի ՊՆ-ի պաշտոնական վարկածի համաձայն՝ 19-ամյա զինծառայող Հագանի Մանաֆ օղլու Հուսեյնովը զենքի հետ անզգույշ վարմունքի հետևանքով ինքն իրեն հրազենային վնասվածք է հասցրել, նրան տեղափոխել են հոսպիտալ։

Հավելենք նաև, որ քիչ չեն դեպքերը, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն առաջնագծում վիրավորված կամ զոհված զինծառայողի միջադեպը փորձում է կոծկել՝ ներկայացնելով որպես ավտովթարից, հիվանդությունից կամ էլ ինքնասպանության հետևանքով մահացած։

Մանրամասները՝ razm.info–ում։

Այս խորագրի վերջին նյութերը