«Ալիշան» ընկերությունը ճգնաժամի մեջ է. «Գազպրոմ Արմենիա»–ի հետ վեճը շարունակվում է
Այսօր ևս «Ալիշան» ընկերության ներկայացուցիչները մամուլի ասուլիս են հրավիրել և նոր փաստեր ներկայացրել ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի։ Ինչպես նախկին ասուլիսում, այս անգամ ևս «Գազպրոմ Արմենիա»–ից որևէ մեկը չի ներկայացել։
Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերի 16–ին լրագրողների հետ հանդիպմանը «Ալիշան» ընկերության ներկայացուցիչները հայտարարել էին, որ դեռևս չանվանափոխված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն իրենց պահածոների գործարանում տեխնիկական անվտանգության նորմերին հակասող որոշ գործառույթներ է կատարել, որոնք ընկերությունում առաջացրել են պայթյունավտանգ իրավիճակ և հանգեցրել չհիմնավորված գազի ծախսի ծավալների հաշվարկի:
«Ալիշան» ՍՊԸ պահածոների արտադրության գործարանի հիմնադիր-սեփականատեր, տնօրեն Սերժիկ Մոսեսյանը նշել էր, որ «ՀայՌուսգազարդն» իրենցից արհեստականորեն ավելի գումար է գանձել, օրինակ՝ 3 տարիների ընթացքում 100 հազար կուբամետր չօգտագործած գազի դիմաց գումար է մուծել:
Այսօր էլ Ս. Մոսեսյանն ասել է, որ թեև «Գազպրոմ Արմենիա»–ից խոստացել են մի քանի օրվա ընթացքում պարզաբանումներ ներկայացնել, բայց մինչ օրս չեն արել։
–«Գազպրոմ Արմենիա»-ն ՀՀ ոչ մի օրենք չի հարգում, ուզում են ցույց տալ, որ օրենքից վեր են: Կասկած եմ հայտնում «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացրած հաշիվների վերաբերյալ,-ասել է «Ալիշան» ընկերության սեփականատերը,–«Գազպրոմ Արմենիա»–ի ներկայացրած պարտքի մասին գրության մեջ մոտ 11 տոկոս կամ մոտ 200 հազար դրամ ավելի է գրված: Ամեն ամիս գազի հաշիվը հաշվարկվում է ավելի բարձր գործակցով:
Հայաստանի գործատուների հանրապետական միության անդամ Գագիկ Սարգսյանն էլ ավելացրել է, որ «Ալիշան» ընկերությունը ճգնաժամի մեջ է։
Ի դեպ, «Գազպրոմ Արմենիա»–ն «Ալիշան» ընկերությանը հայտնել է, որ նրա պարտքը կազմում է 1.906.608 դրամ։ և այն 3–օրյա ժամկետում չվճարելու դեպքում գազամատակարարումը կդադարեցվի, իսկ գումարը կբռնագանձվի դատական կարգով:

7or.am