Մեկնաբանություն

22.01.2014 15:10


Ո՛չ հաց կա, ո՛չ էլ տեսարան

Ո՛չ հաց կա, ո՛չ էլ տեսարան

«Հաց և տեսարաններ»՝ հին ժամանակներից իշխանությունը պահելու պարզագույն միջոցի բնորոշում։

Հայաստանում հացն անընդհատ թանկանում է, տեսարաններն էլ սահմանափակվում են Արմենչիկի համերգով և վարչապետի շոու–ելույթներով։ Ամպհովանի բռնելն էլ չի ձգում կարգին տեսարանի։ Ստացվում է՝ այնպիսի իրավիճակում ենք, երբ պոպուլիզմն էլ է սպառված։ Համաձայնվեք՝ դա հազվադեպ է լինում։

«Հաց և տեսարաննե՞ր եք ցանկանում, ուրեմն ձեզ հարկավոր է հացթուխ-ծաղրածու»։ Դա՛ էլ չկա։ Ավելի ճիշտ, ծաղրածուները լիքն են, նրանց բեմադրած «տեսարաններն» են լացացնող ու անհամ։

Անտրամաբանական է, կասեք. եթե իշխանությունը պահելու պարզագույն միջոցն էլ չի գործում, ինչպե՞ս են շարունակում մնալ իրենց տեղում։ Պատասխանը պարզ է՝ իներցիայով։ Պետությունը դա էլ է ենթադրում։ Բայց ինչպես բնության, այնպես էլ քաղաքականության մեջ իներցիան անհրաժեշտ գործոնների բացակայության պայմաններում ժամանակի ընթացքում մարում է։

Հացի ու տեսարանների չլինելը, առանց քաղաքագիտական վերլուծությունների ու վիճակագրական տվյալների, վկայում է՝ իշխանության պահպանման իներցիան մարում է...

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը