Լրահոս

22.01.2014 15:33


Շուլցն ու Յանուկովիչը երկխոսության կոչ են արել

Շուլցն ու Յանուկովիչը երկխոսության կոչ են արել

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը «Twitter»–ի իր էջում անդրադարձել է Կիևում տեղի ունեցող բախումներին։

«Ցնցված եմ Ուկրաինայի բախումներից՝ տուժածների մասին տվյալներով: Երկխոսությո՛ւն է պետք, այլ ոչ թե փողոցային արյունալի բախումներ»,-գրել է նա:

Ընդդիմությանը երկխոսության կոչ է արել նաև Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը։ «РИА Новости»-ի փոխանցմամբ՝ նա հորդորել է դադարեցնել բախումները և նստել բանակցությունների սեղանի շուրջ։

–Ես դեմ եմ արյունահեղությանն ու ուժի կիրառմանը,-ընդգծել է Յանուկովիչը` ցավ հայտնելով «ծայրահեղականներին զոհ դարձածների» համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը